Հասարակական13:53, 22 Ապրիլ 2015
Թուրքիան առաջինն է աշխարհում Twitter-ին դիմած արգելափակման հայցերի թվով
Twitter սոցիալական կայքը հրապարակել է 2014 թվականի հուլիս 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ իր գործունեության թափանցիկության հաշվետվությունը: Ըստ թուրքական ընդդիմադիր «Zaman» պարբերականի՝ այդ հաշվետվությունից պարզ է դառնում, որ Twitter-ին ներկայացրած արգելափակման պահանջների թվով Թուրքիան աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում:
Այն դեպքում, երբ նշյալ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհից Twitter-ին ներկայացվել է բովանդակության հեռացման 376 պահանջ, դրանցից միայն 328-ը ուղարկվել է Թուրքիայից: Ընդ որում, նմանատիպ պահանջով են հանդես եկել ինչպես թուրք անհատներ, այնպես էլ պետական կազմակերպություններ կամ պաշտոնյաներ՝ անձնական վիրավորանքների, իրավունքների ոտնահարման պատճառաբանություններով:
«Թուրքական պետական կազմակերպությունների, պաշտոնական անձանց և շարքային քաղաքացիների դիմումով այս կամ այն բովանդակության հեռացման վերաբերյալ թուրքական դատարաններից 328 դատական որոշում ենք ստացել: Դրանց ավելի քան 70 տոկոսը բողոքարկել ենք, քանի որ այդ որոշումները խախտել են խոսքի ազատության օրենքը կամ այլ թերություններ են ունեցել, սակայն մեր հայցը բավարարվել է միայն դրանց 5 տոկոսի դեպքում», - ասված է հաշվետվության Թուրքիայի վերաբերյալ բաժնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |