Ցեղասպանություն08:58, 23 Ապրիլ 2015
Փարիզում թուրքական կազմակերպությունները կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը
Այս տարի Փարիզում` Կոմիտասի արձանի մոտ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու և Թուրքիային ցեղասպանությունը ճանաչելու կոչ անելու նպատակով առաջին անգամ մի խումբ թուրքեր կհավաքվեն:
Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայությունը, ապրիլի 25-ին` ոգեկոչման արարողություններից մեկ օր անց, Ֆրանսիայում գործող թուրքական հասարակական կազմակերպությունները կհավաքվեն Կոմիտասի արձանի դիմաց: Աղբյուրի հաղորդմամբ` նախաձեռնության կազմակերպիչը «Թուրքիայի հայրենակիցների միություն» կազմակերպությունն է: Կազմակերպության համակարգող Ումիթ Մեթինն այդ մասին տված հարցազրույցում ասել է, որ նշյալ նախաձեռնությամբ իրենց հղած ուղերձում կասվի, որ արդեն վրա է հասել Թուրքիայում ժողովրդավարություն հաստատելու և ցեղասպանությունը ընդունման ժամանակը:
Մեթինը նաև նշել է, որ առաջին անգամն անցկացվելու պատճառով այս տարի թուրքերի մասնակցությունը փոքր կլինի, սակայն վստահություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում մասնակիցների թիվը զգալիորեն կմեծանա:
Նախաձեռնության հայտարարության հեղինակ թուրք պրոֆեսոր Ահմեթ Ինսելն էլ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ արդեն և հայկական սփյուռքում թուրքերի հետ երկխոսության կողմնակիցների թիվը մեծանում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |