Ցեղասպանություն11:56, 23 Ապրիլ 2015
Սարիաթաշի կոչը Էրդողանին և Դավութօղլուին. «Համեցեք, առերեսվեք»

Դերսիմցի հայերի և ալևիների բարեկամական միության նախագահ Սերքան Սարիաթաշը կարծում է, ուր Թուրքիան վայրկյան առաջ պետք է առերեսվի իր պատմության հետ:
Թուրքական «demokrat haber» լրատվական կայքը հայտնում է, որ, ըստ Սարիաթաշի, Հռոմի պապի հայտարարությունից հետո մի շարք երկրներ նույնպես ընդունել են ցեղասպանությունը: Սարիաթաշը, նշելով, որ անգամ Հայոց ցեղասպանության հարցում մեծ դերակատարում ունեցած Գերմանիան է ընդունելու ցեղասպանությունը, ասել է. «Երևում է ամենավերջին երկիրը, որ կնդունի ցեղասպանությունը, դա կլինի Թուրքիան»:
Նա կոչով դիմել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և վարչապետ Ահմեթ Դավութօղլուին՝ առաջարկելով, որ առերեսվեն պատմության հետ:
«Էրդողանն ու Դավութօղլուն ասում են, որ ԺՀԿ (Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը) պետք է առերեսվի Դերսիմի 1938 թվականի կոտորածների հետ: Այդ դեպքում դուք էլ առերսվեք պատմության հետ: Չէ՞ որ ասում եք՝ Օսմանյան պետության շարունակությունն եք: Դե, համեցեք, առերեսվեք»,- կոչ է արել Սարիթաշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |