Տարածաշրջան10:57, 24 Ապրիլ 2015
Թուրքիայի նախագահ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարքարանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարքարանին Սբ Մարիամ եկեղեցում 1916-ից ի վեր առաջին անգամ պաշտոնապես կազմակերպված պատարագի կապակցությամբ: Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագ, որին մասնակցել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը: Վերջինս էլ, ըստ թուրքական «Ihlas» լրատվական գործակալության, Աթեշյանին է փոխանցել Էրդողանի ուղերձը:
Ապրիլի 24-ը Թուրքիայում տոնակատարության օր վերածած և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովրդի հետ ցեղասպանության վիշտը սգալու հրավերն անպատասխան թողած Էրդողան իր հերթական ուղերձով փորձում է վստահեցնել, թե անկեղծորեն կիսում է հայության վիշտը: Ուղերձը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի Արամ Աթեշյան,
Թուրքիայի հայերի պատրիարքի փոխանորդ,
Այս օրը, որը մեր հայ քաղաքացիների համար յուրահատուկ նշանակություն ունի, Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում իրենց կյանքը կորցրա բոլոր օսմանցի հայերին ևս մեկ անգամ հարգանքով հիշում եմ, նրանց երեխաներին և թոռներին` հղում ցավակցություններս: Մենք երախտագիտությամբ ենք հիշում հայ համայնքի՝ Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության տնտեսության, մշակույթի, քաղաքականության ոլորտում ունեցած ներդրումները: Հիվանդության պատճառով բժշկական խնամքի տակ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին առողջություն եմ ցանկանում:
Սիրելի հայ քաղաքացիներ,
Առաջին աշխարհամարտը, որ մարդկության ամենամեծ աղետներից մեկն է, Օսմանյան կայսրությունում տարբեր ազգերի պատկանող միլիոնավոր մարդկանց կյանք է խլել:
Առանց ազգային և կրոնական տարբերություն դնելու` կարեկցանքով և հարգանքով եմ հիշում բոլոր այն օսմանյան քաղաքացիներին, ովքեր այդ պատերազմի ժամանակ միևնույն պայմաններում կորցրեցին իրենց կյանքը:
Մեզ հաջողվեց հիմնել Թուրքիայի Հանրապետությունը՝ առանց մոռացության մատնելու այս ցավերը, բայց նաև իմանալով, թե ինչպես վարվել դրանց հետ: Այսօր էլ, առանց ազգային և կրոնական խտրականության, մեր բոլոր քաղաքացիների, բարեկամների հետ միասին աշխատում և պայքարում ենք ավելի գեղեցիկ օրերի հասնելու համար, որոնք հիմնաված կլինեն հանդարտության, խաղաղության և եղբայրության վրա:
Մենք մի մշակույթի կրողն ենք, որն այսօր կարողանում է հյուրընկալել 100 տարի առաջ աշխարհի տարբեր երկրներից մեր ընդհանուր հայրենիքը զավթելու եկած մարդկանց թոռներին, որոնք այսօր Չանաքքալեում են պատերազմը անիծելու և խաղաղությունն ու բարեկամությունը փառաբանելու համար:
Եվս մեկ անգամ հայտնում եմ, որ անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի վիշտը: Ցանկանում եմ, որ իմանաք՝ մեր սրտի դռները լայնորեն բաց են աշխարհի ամեն կողմում գնտվող օսմանցի հայերի թոռների համար:
Սրտագին ողջունում եմ Ձեզ, բոլորիդ իմ սերը և հարգաններն եմ փոխանցում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |