Հասարակական10:29, 24 Ապրիլ 2015
Թուրքական Cumhuriyet թերթն այսօր` հայերեն շապիկով
Թուրքական «Cumhuriyet» թերթն այսօր` ապրիլի 24-ին, լույս է տեսել արևմտահայերեն վերնագրով` «Այլևս երբէք»:
Վերնագրի ներքևում թուրքերենով ավելացված ցավակցական ուղերձում ասվում է. «Սգում ենք 100 տարի առաջ այս հողերի վրա տեղի ունեցած համատեղ ցավը: Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում տեղի ունեցած դժբախտության ցավը դեռ թարմ է: Մարդու միտքը, խիղճը, իրավունքն ու արդարության զգացումը կաթվածահար անող այդ վերքի հետ առերեսվելու ժամանակն է: Ասում ենք` այլևս երբեք թող չլինի»:
Նշենք, որ «Cumhuriyet» (թուրքերեն՝ հանրապետություն) թերթն առաջին անգամ լույս է տեսել 1924 թվականին։ Թերթի հիմնադիր-խմբագիրն է եղել Յունուս Նադին, ով համարվում էր Աթաթուրքի ամենամոտ ընկերներից մեկը:
Վերջին տարիներին խորքային պետության բացահայտումների ժամանակ ի հայտ եկավ ««Cumhuriyet»-ի` բացի պետության ու զինվորականության հետ ունեցած կապերից, նաև խորքային պետության լրատվական օրգանը հանդիսանալու հանգամանքը:
Թերթն աչքի է ընկնում ներկայիս իշխանությունների հանդեպ ունեցած ընդդիմադիր կեցվածքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |