Ցեղասպանություն09:24, 24 Ապրիլ 2015
Դավութօղլու. «Ռուսաստանին և Ֆրանսիային ուղղված համապատասխան դիվանագիտական քայլեր կլինեն»
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մեջլիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառմանը:
Ըստ թուրքական «Մայ նեթ» լրատվական կայքի` թեմայի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան` թուրք վարչապետն ասել է. «Ռուսաստանի թեմայի հետ կապված խորհրդակցություն եմ ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ: Համապատասխան քայլեր կլինեն: Երևանում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների ներկայությունը ստվեր է գցում Մինսկի խմբի անկողմնակալության վրա: Նրանց նկատմամբ անհրաժեշտ դիվանագիտական քայլեր են իրականացվում: Կարևորն այն է, որ մեր դիրքորոշումը բացեիբաց ցույց տանք աշխարհին»:
Դավութօղլուն ուշադրություն է հրավիրել նաև Երևանում և Ստամբուլում անցկացվող միջոցառումների մասնակցող պետությունների ղեկավարների քանակի տարբերությանը` ասելով, որ դա ցույց է տալիս, թե աշխարn ում է ավելի շատ հավատում:
Վերջինիս ասել է նաև, որ իրենց կազմակերպած միջոցառումները նպատակ ունեն աշխարհին խաղաղության ուղերձներ հղել, իսկ երևանյան միջոցառումները ատելություն սերմանելու և բարկությամբ մեկնաբանվող պատմությունը ժամանակակից սերնդին հասցնելու նպատակ ունեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |