Ցեղասպանություն07:58, 24 Ապրիլ 2015
Թուրքիայի քրդական կուսակցությունը ցեղասպանության զոհերի հիշատակին երթ է կազմակերպել
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺՀԿ-HDP) Ստամբուլի տարածքային կառույցի կողմից քայերթ է անցկացվել նվիրված 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված և մահվան ուղարկված հայ մտավորականների հիշատակին:
Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի կայքի` ապրիլի 23-ին ժամը 19:00-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում անցկացված երթի մասնակիցները, ի հիշատակ 100 տարի առաջ իրականացված ցեղասպանության զոհերի, 100 անգամ զանգեր են հնչեցրել:
Երթի մասնակիցները, ձեռքներում պահած հայ մտավորականների նկարներն ու «Առերեսվիր ցեղասպանության հետ» վերնագրով պաստառները, շարժվել են դեպի Շիշլիի Փանգալթը թաղամաս: Ողջ ընթացքում հայկական երաժշտությամբ ուղեկցվող երթի ավարտին մասնակիցները Փանգալթըի մետրոի կայարանի մայթին մոմեր են վառել ու մեխակներ դրել:
Միջոցառման կազմակերպիչներից ԺԴԿ-ի Շիշլիի տարածքային կազմակերպության գործադիր մարմնի անդամ Մելիս Թանթանը ընթերցած հայտարարության մեջ ասել է. «Ուղիղ 100 տարի առաջ այս հողերը տեսել են պատմության ընթացքում երբևէ իրականացված ամենամեծ կոտորածները: Հազարավոր տարիներ այս հողերի վրա ապրած հայերի ու ասորիների նկատմամբ մեծ ցեղասպանություն է իրականացվել»:
Վերջինս խոսել է նաև հայերի գույքի բռնագրավումների ու եկեղեցիների կողոպուտի մասին: Թանթանը կոչ է արել Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը և բացել միակողմանիորեն փակած հայ-թուրքական սահմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |