Ցեղասպանություն12:32, 24 Ապրիլ 2015
Ստամբուլում ցեղասպանության հիշատակման միջոցառումներ են տեղի ունենում
Ստամբուլում ապրիլի 24-ի առավոտվանից սկսած մեկնարկել են Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումները: Միաժամանակ երկու խմբերի կողմից իրականացվող միջոցառումներից առաջինը տեղի է ունեցել 3 ականավոր պոլսահայ մտավորականնեի` Կոմիտաս վարդապետի, Ավետիս Նաքաշյանի և Ռուբեն Սևակի տների առջև: Միջոցառման մասնակիցները հավաքվել են Ստամբուլի Էմլադաղ թաղամասի Հանրապետություն պողոտայում գտնվող այն տների մոտ, որտեղ ապրել ու որտեղից ձերբակալվել են Կոմիտասի վարդապետն ու Ավետիս Նաքաշյանը: Այդտեղ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Կոմիտասի կյանքի և մահվան մասին պատմող հայերեն և թուրքերեն լեզուներով հայտարարություն է ընթերցվել և ցեղասպանության հետ առերեսվելու կոչ արվել:
Այնուհետև ներկաները, որոնց շարքերում են եղել Թուրքիայում գործող «Ժողովուրդների դեմոկրատիա» (HDP-ԺԴԿ) քրդամետ կուսակցության անդամներ ու նույն կուսակցությունից պատգամավորի թեկնածու առաջադրված հայազգի Գարո Պայլանը, շարժվել են դեպի այն բնակարանը, որտեղ ապրել է բանաստեղծ Ռուբեն Սևակն ու ծաղկեպսակ դրել շենքի առջև:
Հիշատակման միջոցառմանը մասնակցել է նաև Ռուբեն Սևակի թոռը:
Ըստ թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքի` «Ճանաչիր, ներողություն խնդրիր, փոխհատուցիր» վերտառությամբ պաստառներով մեկ այլ խումբ էլ ժամը 11:00-ին հավաքվել է Ստամբուլի Սուլթանահմեթ թաղամասի Թուրքական և իսլամական արվեստի թանգարանի շենքի առջև, որտեղ 1915-ին պահվել են ձերբակալված հայեը: Այստեղ ևս մամուլի համար անգլերեն, թուրքերեն և հայերեն լեզուներով հայտարարություն է ընթերցվել, որտեղ Հայոց ցեղասպանությունից բացի դատապարտվել է նաև ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանությունը:
Հողորդվում է, որ միջոցառումների շարքը շարունակվում է և 19:15-ին ևս մեկ հիշատակման արարողություն տեղի կունենա Ֆրանսիայի հյուպատոսարանի շենքի դիմաց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |