Տարածաշրջան11:31, 27 Ապրիլ 2015
Թուրքական հեռուստաեթերում Գալիպոլիի միջոցառումները լուսաբանելիս ուղիղ միացում է տրվել Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)
Թուրքական CNBC-e հեռուստաալիքի ուղիղ եթերում լուրերի թողարկման ժամանակ տեղի է ունեցել արտառոց մի իրադարձություն: Դեռևս անհայտ պատճառներով եթերում հայտնվել են կադրեր Ծիծեռնակաբերդից:
Ապրիլի 24-ին CNBC-e-ի հաղորդավարուհի Ինջի Օզքասնաքը ուղիղ եթերում սկսել է պատմել Գալիպոլիի հաղթանակի 100 ամյակի տոնակատարությունների մասին, բայց այդ պահին ուղիղ միացում է տրվել Ծիծռնակաբերդում տեղի ունեցող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումներին:
Թուրքիայում ապրիլի 24-ին սկսված լայնամասշտաբ միջոցառումների մասին տեղեկացնող լրատվության ներքով ցուցադրվել են կադրեր, թե ինչպես են Երևանում սգում և հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հողորդավարուհին մոտ 1 րոպե ներկայացրել է Դարդանելում ընթացող միջոցառումների մասին, բայց մեկնաբանության ողջ ընթացքում եթեր է գնացել ուղիղ միացումը Ծիծեռնակաբերդից, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմավորում է դեպի անմար կրակ գնացող հյուրերին: Եվ միայն լուրի վերջնամասում է կադրը փոխվում և ցույց տալիս Թուրքիայի նախագահի կողմից Գալիպոլիի մարտերում զոհվածների հուշակոթողին ծաղիկներ դնելը:
Թուրքական հեռոսւտաեթերում տեղի ունեցած այդ միջադեպն աղմուկ է բարձրացրել և դարձել ակտիվ քննարկման նյութ: Լրատվամիջոցները դա բնութագրում են որպես սկանդալային սխալ CNBC-e-ի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |