Քաղաքական08:08, 27 Ապրիլ 2015
Դավութօղլուն Երզնկայի հանրահավաքի ժամանակ կրկին անդրադարձել է ցեղասպանության հարցին
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այդ երկրում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում նախընտրական հանդիպում է ունեցել Էրզինջանում (Երզնկա), որտեղ կրկին անդրադարձել է ցեղասպանության թեմային` ասելով, որ իրենք անզիջում են լինելու այդ հարցում:
Դավութօղլուն, հայտարարելով, թե Էրզինջանը թուրքերով ու քրդերով ամուր կանգնած է եղել, երբ թշնամին ցանկացել է զավթել այն, շեշտել է. «Այս հրապարակից դիմում ենք նրանց, ովքեր ցանկանում են 100-ամյա հաշիվ պահանջել: Մենք չենք տեղավորել ձեզ այս հողերի վրա և Աստծո կամքով Ձեզ գլուխ չենք խոնարհի: Մենք կառերեսվենք մեր պատմության հետ: Մենք կարեկցանք ունեցող ժողովուրդ ենք, սակայն մեզ հետ մեծամտությամբ խոսողներին իրենց տեղը ցույց կտանք»:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Դավութօղլուն քննադատել է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախագահ Սելահեթթին Դեմիրթաշին` նկատի ունենալով Հայոց ցեղասպանության հարցում վերջինի հայամետ դիրքորոշումը:
«Դեմիրթաշն այս ժողովրդին զրպարտում է: Ամբողջ աշխարհին առաջարկել ենք բացել մեր արխիվները: Սակայն իմացեք, որ մենք գլուխ չենք խոնարհելու: Դա թող իմանան և մեր թշնամիները, և մեր բարեկամները»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |