Քաղաքական13:31, 27 Ապրիլ 2015
Էրդողանը հայտարարել է, որ Պուտինից վիրավորված է ու վշտացած
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը, Քուվեյթ կատարելիք այցից առաջ, Անկարայի օդանավակայանում, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից հիշատակման միջոցառումներին:
Էրդողանը քննադատել է վերոնշյալ միջոցառումներին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների մասնակցությունը և նրանց կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը:
«Ռուսաստանը առաջին անգամ չէ, որ այդ բառն օգտագործում է: Պուտինի կողմից այդ արտահայտության օգտագործումից վիրավորված եմ ու վշտացած: Ռուսաստանը նախ թող սեփական պատմությունը քննարկի, մասնավորապես Ուկրաինայում տեղի ունեցածները... Դոնեց, Ղրիմ: Թող դրանց պատասխանը տա: Իսկ ինչ մնում է Թուրքիային, ապա Թուրքիան ոչ մի ցեղասպանություն էլ չի արել: Մենք բացում ենք մեր արխիվները: Հայաստանն էլ թող բացի, 3-րդ երկրներում էլ թող բացվեն»,- նշել է Էրդողանը:
Էրդողանը իր խոսքում նշել է, որ Թուրքիան Հայաստանի ժողովրդի հետ որևէ խնդիր չունի, իրենց խնդիրը հայկական սփյուռքն է ու հայկական իշխանությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |