Տարածաշրջան10:13, 28 Ապրիլ 2015
Դավութօղլուն Մահչուփյանի փոխարեն նոր գլխավոր խորհրդական է նշանակել

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն աշխատանքից ազատված հայազգի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի փոխարեն արդեն թափուր պաշտոնում նշանակել է կրթության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Աբդուլքադիր Օզքանին:
Ըստ թուրքական «odatv»-ի` Օզքանը Թուրքիայի կրթության նախարարությունում պաշտոնավարել է 2014-ից, իսկ դրանից առաջ ղեկավարել է կրոնական հարցերի վարչության մամուլի ու հանրային կապերի բաժինը: Վերջինս երկար տարիներ արտասահմանում աշխատել է միջմշակութային կապերի ոլորտում:
Նշենք, որ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի պաշտոնազրկման մասին լուրը հետին թվով հաղորդվեց այն բանից հետո, երբ վերջինս լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ ասել էր, որ անհնար է 1915-ին կատարվածը ցեղասպանություն չհամարել: Իսկ որպես պաշտոնից հեռացման պատճառ նշվել էր Մահչուփյանի` կենսաթոշակային տարիքին անցնելը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |