Տարածաշրջան10:27, 29 Ապրիլ 2015
Սասունի Չալըշար գյուղում ապրող միակ ամուրի հայը ցանկանում է ամուսնանալ հայ աղջկա հետ

Այժմյան Թուրքիայի Բաթմանի նահանգի Սասուն գավառի Չալըշար գյուղում ապրում է ընդամենը 2 հայ ընտանիք: Ընտանիքներից մեկի 38-ամյա ներկայացուցիչ Ջեմիլ Քափլանը, ով դեռ ամուրի է, «batmancagdas» տեղական կայքին տված հարցազրույցում ասել է, որ ցանկանում է վերջ դնել իր ներկայիս կարգավիճակին և ընտանիք կազմել:
«Ցանկանում եմ ամուսնանալ մի հայ աղջկա հետ, ով կուզի պրել Մարութա սարի փեշերին տեղակայված մեր գյուղում»,-ասել է հայ գյուղացին:
Քափլանը, ով ծնվել և մեծացել է Մարութա սարի ստորոտին գտնվող Չալըշար գյուղում, ավելացրել է. «Մեր մերձավորներից շատերը Երևան կամ Ստամբուլ մեկնեցին: Ես և հորեղբորորդիս` Արիֆ Քափլանը, գյուղում մնացած միակ հայերն ենք: Տարիքս աճում է: Ամուսանանալու համար հայ աղջիկ եմ փնտրում»:
Ջեմիլ Քափլանը, նշելով, որ չի ցանկանում լքել այն գյուղը, որտեղ գտնվում են հոր և մնացած նախնիների շիրիմները, ասել է, որ արդեն Ստամբուլում և Երևանում գտնվող իր ազգականներին լուր է ուղարկել, որ հարսնացու է փնտրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |