Հոդված10:39, 30 Ապրիլ 2015
Hurriyet-ի վերլուծաբանը 7 թեզով ցույց է տալիս Հայոց ցեղասպանության անհերքելիությունը
Թուրքական «Hurriyet» թերթի անվանի սյունակագիր Ահմեթ Հաքանը «Հայկական հարցի վերաբերյալ 7 թեզ» հեղինակային հոդվածում անդրդադառնում է թուրքական ժխտողականության 7 հիմնական թեզերին, տալիս դրանց հիմնավորված հերքումը և ապացուցում Հայոց ցեղասպանության անհերքելիությունը:
Ստորև ներկայացնում ենք Հաքանի մատնանշած 7 թեզերը.
1. Եթե իմպերիալիստական ուժերն են ասում «ցեղասպանություն», այդ դեպքում ինչո՞ւ ամենամեծ իմպերիալիստ ԱՄՆ-ն «ցեղասպանություն» բառն օգտագործելու փոխարեն երկար-բարակ մտածում է, թե ինչ բառ գործածի: Ինչո՞ւ չի ասում «ցեղասպանություն»:
2. Եթե խոսք է գնում այն մասին, որ հայ գրոհայինների հարձակումներից է ծագել ողջ խնդիրը, ապա ինչո՞ւ տեղահանվեց ողջ հայ հասարակությունը և հայության կոտորածներ եղան: Եթե մեղքը գրոհայիններինն էր, ինչո՞ւ դրա համար վճարեց անմեղ բնակչությունը:
3. Մենք, օրինակ, ինչո՞ւ ենք տեղահանություն և ջարդեր իրականացրած երիտթուրքերին համարում մեր պապեր: Նրանց փոխարեն ինչո՞ւ մեր նախնիներ չենք համարում հայերին փրկած Ռեշիթ բեյի, Մեհմեթ Ջելալ բեյի, Ֆայիք Ալի բեյի պես մարդկանց: Ինչո՞ւ չենք գոչում, որ նրանք են մեր իսկական նախնիները:
4. Հարց եմ ուղղում բոլոր նրանց, ովքեր ասում են. «Ոչինչ չի եղել, ամենը զրպարտություն է»: Արդ որտե՞ղ է այս հողերի հնագույն ժողովուրդներից մեկը` հայությունը: Ի՞նչ եղավ նրանց ունեցվածքը: Ո՞վ տիրացավ նրանց ունեցվածքին:
5. Ջարդերի, կոտորածների, ցեղասպանությունների պատմություն ունեցող երկրները չպետք է դասեր տան մեզ: Բարի: Շատ բարի: Բայց մեզ դաս տվող երկրների կեղտոտ անցյալը մի՞թե մաքուր է դարձնում մեր անցյալը: Իսկ եթե ինքներս մեզ հետ առերեսվենք, այնուհետև շրջվենք ու մեզ դաս տվողներինս ինքներս դաս տանք... մի՞թե դա շատ ավելի ճիշտ արարք չի լինի:
6. Եթե դեռ «հայ» բառը որպես հայհոյանք ենք օգտագործում, եթե «հայ» բառն ասելու համար ներողություն ենք խնդրում, եթե սոցմեդիայում գրում ենք «մեր պապերը դեռ մի բան էլ քիչ են արել», եթե մեր երկրում մնացած մի բուռ հայերին անգամ սպառնում ենք, եթե Հրանտ Դինքի սպանության վայրում սև ծաղկեպսակ ենք դնում, ինչպե՞ս կարող ենք աշխարհին համոզել, թե մենք երկրագնդի ամենահումանիստ ժողովուրդն ենք, որը նույնիսկ մրջյուն չի տրորում:
7. Եկեք ասենք` դա ցեղասպանություն չէր... Բայց արդյո՞ք դա մեզ կազատի անցյալի հետ առերեսվելու անհանգստությունից: Մենք բյուրեղյա մաքրությո՞ւն ձեռք կբերենք: Կմաքրվե՞նք մեր պատմության բոլոր մեղքերից: Ի՞նչ ենք անելու թափված արյան հետ: Ի՞նչ ենք անելու մարված օջախների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |