Մարզական07:14, 30 Ապրիլ 2015
«Դադարեք օգտագործել իմ անունը քաղաքական մոտիվներով». Արազ Օզբիլիսի հերքումը

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հայտնել է, որ ավելի վաղ հրապարակված հարցազրույցում իր խոսքերը խեղաթյուրել են։
«Երբ այսօր կարդացի այդ հարցազրույցը, ցնցված էի,- նշել է Օզբիլիսը:- Առաջին՝ ես այս հարցազրույցի համատեքստում այլ ֆուտբոլիստների անուններ չեմ նշել: Դա միայն իմ խնդիրն է, և ես չեմ ուզում որևէ մեկին խառնել այս գործին: Այն խոսքերը, թե իբր, «Սպարտակի» ֆուտբոլիստները չեն հասկանում, թե ինչ է կատարվում թիմում, կեղծիք են: Երկրորդ՝ ես ծնվել եմ Թուրքիայում, հարազատներս այնտեղ են ապրում, ես խոսում եմ թուրքերեն, այդ թվում նաև՝ Մուրաթ Յաքընի հետ, և թուրքերի շրջանում շատ ընկերներ ունեն: Ուստի ազգային որևէ հարցի մասին նույնիսկ խոսք լինել չի կարող:
Զզվել եմ արդեն, որ ինձ հիմար լույսի տակ են ներկայացնում, որովհետև ես Թուրքիայում ծնված հայ եմ: Ես չեմ ասել, որ մարզիչն ինձ չի թույլատրում աշխատել թիմի հետ, որովհետև ես հայ եմ: Բոլորը, ովքեր ճանաչում են ինձ, լավ գիտեն, որ ես նման մտքեր չունեմ: Ուստի դադարեք օգտագործել իմ անունը քաղաքական մոտիվներով: Ես պարզապես ուզում եմ ֆուտբոլ խաղալ»,- գրել է ֆուտբոլիստը «Instagram»-ում:
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական մամուլում հայտնվել էր Օզբիլիսի հարցազրույցը ռուսական «Սպորտ Էքսպրես»-ին: Ըստ այդ հրապարակման` հայ ֆուտբոլիստն իբր ասել էր, թե Սպարտակի գլխավոր մարզիչ ազգությամբ թուրք Մուրադ Յաքընն իրեն և Մովսիսյանին չի ընդգրկում հիմնական կազմ հայ լինելու պատճառով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնավորապես շեշտվում է, որ Թուրքիան երկար տարիներ ներկայացուցիչ չունի UEFA-ի խորհրդում, իսկ Հայաստանը 4 տարի ժամկետով ունի։

Միջադեպից հետո Ժոզե Մոուրինյոն կարմիր քարտ է ստացել։

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Անգլիական ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |