Տարածաշրջան10:38, 30 Ապրիլ 2015
Անկարայում քննադատությունների արժանացած ռոբոտի արձանը փոխարինվել է դինոզավրի արձանով

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի նախաձեռնությամբ տեղադրված ռոբոտի արձանը, որը բազմաթիվ քննարկումների ու քննադատությունների տեղիք էր տվել, այսօր ապամոնտաժվել է: Այն փոխարինվել է դինոզավրի արձանով: Թուրքական «Zaman» թերթի հաղորդմամբ` դինոզավրի արձանն ունի 3մ երկարություն և 10մ լայնություն:
«Դինոզավրի տեղադրման վայրի խաչմերուկը նայում է նախագահական պալատին».- նկատում է թերթը:
Նշվում է, որ այդ խաչմերուկում տեղադրված արձանները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են և ունեն Անկարան ներկայացնելու նպատակ:
Դինոզավրի արձանը ևս արդեն հասցրել է քննադատությունների թիրախ դառնալ: Մասնավորապես թուրք հայտնի դերասանուհի Նարիգյուլ Յեշիլչայը twitter սոցիալական ցանցում գրել է. «Սա դիսնեյ լե՞նդ է, թե՞ Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք: Ի՞նչ է նշանակում դինոզավրի արձանը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |