Տարածաշրջան08:11, 30 Ապրիլ 2015
Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության հարցին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախագահական պալատում գումարվել է ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, որը տևել է 7 ժամ:
Նախագահականի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն` նախօրեին կայացած նիստի օրակարգում եղել է գյուլենական ուժերի հարցը: «Զուգահեռ պետություն» անվանվող գյուլենական համայնքը դիտվել է Թուրքիայի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք և ներառվել «կարմիր գրքի» վտանգների ցանկում: ԱԱԽ-ն այդ հարցի վերաբերյալ կազմել է կառավարության համար նախատեսված առաջարկությունների փաթեթ:
Նիստի ավարտին ընդունվել է հայտարարություն, որի մեջ անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության հարցին` ձևակերպված որպես 1915-ի իրադարձություններ: Աղբյուրի համաձայն` հայտարարության տեքստում նշված է, որ 1915-ի դեպքերը ցեղասպանություն որակող երկրների խորհրդարանների կայացրած որոշումները հեռու են պատմական իրողություններից և հետապնդում են քաղաքական շահեր: Հետևաբար նման որոշումներն Անկարայի համար իրավականորեն առ ոչինչ են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |