Միջազգային08:00, 01 Մայիս 2015
Twitter-ում ունեցած 1մլն 300հզ հետևորդների թվով Թուրքիայի նախագահը 4-րդ տեղում է

«Burson-Marstelle» կազմակերպությունը զեկույց է պատրաստել, որտեղ նշված է, եղել, որ ՄԱԿ-ի անդամ երկրների առաջնորդների 86 %-ը օգտվում են Twitter սոցկայքից:
Ըստ թուրքական «yeniakit» լրատվամիջոցի` վերոհիշյալ կազմակերպության անցկացրած հետազոտությունների համաձայն` 172 երկրների նախագահներ և 4100-ից ավելի դիվանագետներ օգտվում են Twitter սոցկայքինց` իրենց ձայնը հանրությանը լսելի դարձնելու համար:
Զեկույցի համաձայն` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պահպանում է առաջատարի իր դիրքը Twitter միկրոբլոգում: Երկրորդ տեղում Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինն է, իսկ երրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդի: Չորրորդ տեղում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանն է, ով Twitter-ում ունի 6մլն. 300 հազար հետևորդ:
Նշվում է, որ զեկույցում տեղ չեն գտել մի շարք երկրների ղեկավարներ, ինչպես օրինակ Չինաստանի նախագահը, Գերմանիայի կանցլերը, հյուսիսկորեական առաջնորդը և այլք:
Հայտնի է դարձել, որ պետությունների ղեկավարների մեջ ամենից լայն տարածումը Twitter-ում ունի անգլերենը, իսկ առհասարակ կատարված գրառումների քանակով առաջին տեղում իսպաներենն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |