Ցեղասպանություն08:33, 01 Մայիս 2015
Milliyet. «Հայկական հարցը առաջիկա տարիներին դեռ կշարունակվի քննարկվել»

Ապրիլի 24-ից հետո թուրքական մամուլը շարունակում է խոսել Հայոց ցեղասպանության, այն ճանաչած երկրների և ծավալվող գործընթացների մասին: Թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Նիհաթ Ալի Օզջանը գրում է, որ ըստ ամենայնի, հայկական հարցը, որը քննարկվեց թե՛ Թուրքիայի ներսում և թե՛ Թուրքիայից դուրս, և որը ճանաչած երկրների ցուցակին ավելացան ևս մի քանի պետություն, առաջիկա տարիներին ևս տարբեր ձևաչափերով կշարունակվի քննարկվել:
Օզջանը նշում է, որ սկսել են Հայոց ցեղասպանության հիման վրա զարգացնել ժողովրդավարական թեզեր: Այսպես, ցեղասպանությանը ճանաչողները համարվում են «ժամանակակից դեմոկրատներ», իսկ ցեղասպանությանը դեմ արտահատվողները չեն ընկալվում որպես ժողովրդավարներ: Ըստ սյունակագրի՝ ստանդարտներ ձևավորողները ցանկանում են, որ բոլորը հավատան, թե «դարին համապատասխանելը» առաջնային պայման է:
«Վերոնշյալ մոտեցումը ցեղասպանության վերաբերյալ քննարկումները դուրս են մղվում պատմական, ռազմական, իրավական, մարդասիրական շրջանականերից»,- գրել է Օզջանը՝ նշելով, որ հարցը մինչև այժմ քննարկվել է իրավական և քաղաքական շրջանակներում: Հարցի ռազմական կողմը ավելի քիչ է քննության առնվել:
Ըստ հոդվածագրի՝ առաջին համաշխարհային պատերազմը սկսվել է գաղութացման, ազգայնականության, դասակարգային պայքարի, գաղափարական բախումների, տարբեր աշխարհաքաղաքական շահերի, զանգվածային արտադրությունների հիման վրա ինդուստրացման և տեխնոլոգիաների փոփոխման պատճառով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միայն 2024-ին Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 6190 հայցադիմում։
Իսրայելի պաշտոնական շրջանակները Թուրքիային մեղադրել են վետոյի իրավունքը որպես քաղաքական գործիք օգտագործելու մեջ։
Նորացված տարբերակով կատարվել է 3-րդ փորձնական թռիչքը, ինչի ընթացքում «Bayraktar TB2T»-ը դրական արդյունք է ցույց տվել։
Ստոկհոլմի միջազգային խաղաղության ինտիտուտը զեկույց է հրապարակել համաշխարհային զենքի առևտրի վերաբերյալ և նշել, որ Թուրքիան համաշխարահային զենքի արտահանման մեջ ավելացրել է իր մասնաբաժինը մինչև 1.7%։
Ընկերությունները նպատակ ունեն զարգացնել բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես եվրոպական շուկայի համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |