Տարածաշրջան08:17, 04 Մայիս 2015
Թուրքիայում Խարբերդի հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել հյուրանոցի
Թուրքիայի ներկայիս Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող կիսաավեր հայկական բողոքական եկեղեցին, որն այժմ օգտագործվում է որպես ավտոկայանատեղի, պատրաստվում են քանդել և տեղում հյուրանող կառուցել:
Ավտոկայանատեղիի սեփականատեր Ջոշքուն Դուրանը կարողացել է եկեղեցու տեղում հյուրանոց կռուցելու թույլտվություն ստանալ թուրքական իշխանություններից: Հայկական այդ եկեղեցին ասորական եկեղեցու անվան տակ գրանցված է Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում:
«T24» թուրքական լրատվակայքի լրագրող պոլսահայ Արիս Նալջըի այն հարցին ի պատասխան, թե ինչպես է տրամադրվել թույլտվությունը այն պայմաններում, երբ եկեղեցին պահպանության տակ է գտնվում, Դուրանը պատասխանել է, որ մասնագետները նշել են, թե այդ շինությունը չի կարող կրոնական լինել, քանի որ երկհարկանի է և շատ պատուհաններ ունի: Հայկական բողոքական եկեղեցին, որը 1973 թվականին Դիարբեքիրի մշակութային և բնական ժառանգության պահպանության վարչության կողմից ինչ-ինչ պատճառներով գրանցվել է որպես «Ասորական պատմական եկեղեցի» այսօր մասնավոր սեփականության կարգավիճակ ունի:
19-րդ դարավերջին կառուցված եկեղեցին Անատոլիայում քրիստոնյա բնակչության թվի նվազումից հետո (ցեղասպանությունից հետո-EH) առանց տերերի մնացած այլ եկեղեցիների նման երկար ժամանակ օգտագործվել է տարբեր նպատակներով: Հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում օգտագործվել է որպես ալյուրի ֆաբրիկա, այնուհետև մատնվել անտերության: Մի որոշ ժամանակ այստեղ է կազմակերպվել շաբաթական տոնավաճառը, այնուհետև օգտագործվել է որպես ոչխարների գոմ:
2007-ին արված պաշտոնական հայտարարության համաձայն՝ եկեղեցին պետք է վերածվեր հիվանդանոցի՝ առանց ճարտարապետական տեսքի աղավաղման:
Եկեղեցու՝ Էլազըղի կենտրոնում գտնվելու պատճառով, այն դարձել է ամենապահանջված կայանտեղիներից մեկը: Ընդ որում մեքենաների կայանման համար օգտագործվում է ոչ միայն եկեղեցու շրջակայքը, այլև հենց շենքի ներսի մասը: Չափերով ավելի մեծ մեքենաներն էլ ելումուտ անելիս վնասում են եկեղեցու մուտքի քարերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |