Հասարակական08:09, 04 Մայիս 2015
Եվրոպական քաղաքներից թուրքերն ամենաշատը ցանկանում են ապրել Միլանում
Թուրքական «Dorinsight» հետազոտական-վիճակագրական ընկերության անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ թուրքերը եվրոպական քաղաքներից ամենից շատ նախընտրում են ապրել Միլանում:
Թուրքական «Milliyet» պարբերականի վկայությամբ՝ «Եվրոպայի՝ բնակության համար ամենանախընտրելի քաղաքները» խորագրով հետազոտության շրջանակներում հարցման է ենթարկվել 8.555 հոգի: Ըստ արդյունքների՝ մասնակիցների 9 տոկոսը ցանկություն է հայտնել ապրելու Միլանում, 8 տոկոսը՝ Փարիզում, 7 տոկոսը՝ Ջենովայում և Լոնդոնում:
Այս շարքն ավելի ցածր ցուցանիշներուվ շարունակում են Ամստերդամը, Մադրիդը, Ստոկհոլմը, Կոպենհագենը, Հելսինկին, Վալետտան, Դուբլինը, Ֆրանկֆուրտը, Վիեննան և Պրահան:
Հարցման մասնակիցներն ամենաքիչը հետաքրքրություն են ցուցաբերել Վիլնյուս և Բրատիսլավա քաղաքների նկատմամբ: Նրանց միայն 0.2 տոկոսն է նախընտրել բնակվել եվրոպական նշյալ մայրաքաղաքներում: Իսկ այն հարցին, թե գոհ են արդյոք իրենց բնակության վայրից, հարցման մասնակիցների 22 տոկոսն է միայն դրական պատասխան տվել:
«Ո՞ր առանձնահատկությունների համար եք նախընտրում այս կամ այն քաղաքը» հարցին ի պատասխան հարցվածների 37 տոկոսը նշել է կրթության բարձր մակարդակը, 21 տոկոսը՝ հանգստյան օրերին հանգստի և զվարճանքի վայրերի բազմազանությունը, 18 տոկոսը՝ հանցագործությունների ցածր մակարդակը, 9 տոկոսը՝ քաղաքական կայունությունը, 8 տոկոսը՝ տրանսպորտի մատչելիությունը, 7 տոկոսը՝ առողջապահական համակարգի որակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Դիարբեքիր նահանգի մի շարք հասցեներում խուզարկություններ է իրականացվել: Ձերբակալվածներին տեղափոխել են ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |