Տնտեսական08:46, 06 Մայիս 2015
Fitch. Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի կաղքատանա 1000 դոլարով

«Fitch» միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի տնտեսության վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում ներկայացվել է առաջիկա ժամանակահատվածում Թուրքիայում քաղաքական և տնտեսական զարգացումները:
Թուրքական «Zaman» պարբերականի տեղեկացմամբ՝ զեկույցում նշվում է, որ Թուքիայում ինֆլացիան և գործազրկությունը կաճի, արտահանումը կնվազի, դոլարը կարժևորվի լիրայի նկատմամբ (1 դոլարը կարժենա 3 լիրա), Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի կաղքատանա 1000 դոլարով:
Մեկ անձին բաժին ընկնող համախառան ազգային եկամուտը 10.500 դոլարից կնվազի՝ դառնալով 9.560 դոլար: Թուրքիայում 6 միլիոնից ավելի գործազուրկների թվի աճի և արտահման ծավալների անկման մասին կանխատեսում անող «Fitch»-ի զեկույցը ուղարկվել է տարբեր ընկերությունների:
Համաձայն այդ զեկույցի գնահատականների՝ մեծ ընկերությունները փոխում են Թուրքիայում իրենց ներդրումային քաղաքականությունը: «Zaman»-ը նշում է, որ զեկույցի մեջ առանձին ուշադրություն է դարձվում Թուրքիայում քաղաքական անորոշության վրա՝ նշելով, որ կա քաղաքական բարձր լարվածությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ապրիլի 24-ին Վաշինգտոնում հանդիպել են Թուրքիայի ֆինանսների և ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարներ Մեհմեդ Շիմշեքն ու Սքոթ Բեսենթը:

Կողմերը քննարկում են ունեցել Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Ռուսաստանում տնտեսական առաջնահերթությունների շուրջ։

Թուրքիայի պետական նավթային միության «AR-GE» կենտրոնի վարչության ղեկավարի խոսքով՝ զուգահեռ նման աշխատանքներ են իրականցվում նաև մի քանի այլ երկրներում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |