Տարածաշրջան07:35, 06 Մայիս 2015
60 տարի անց Թուրքիայի հայ քաղաքացին հնարավորություն ունի պատգամավոր ընտրվելու
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված Թուրքիայի ազգությամբ հայ քաղաքացի Մարգար Եսայանը հանդիպել է Ստամբուլի իր կուսակիցների հետ:
Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի՝ Եսայանը նշել է, որ 60 տարի անց Թուրքիայի հայ քաղաքացին հնարավորություն ունի պատգամավոր ընտրվելու և դա ԱԶԿ-ի շնորհիվ է:
Եսայանը հավելել է, որ հենց ԱԶԿ-ն հիմք հանդիսացավ, որպեսզի Թուրքիայի այլ քաղաքական ուժեր ևս իրենց շարքերում ընդգրկեն հայ թեկնածուների` ակնարկելով ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» ( CHP-ԺՀԿ) և «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»:
Եսայանը, կարևորելով հայ թեկնածուների առաջդրումը, փաստել է, որ դա մեծ հաշվով ԱԶԿ-ի հաղթանակն է, որը նման քայլով կոտրվել են Թուրքիայում առկա բազմաթիվ կարծատիպեր:
«Սա ցույց է տալիս, թե որքան արագ է Թուրքիան կարգավորվում, որքան արագ են փոփոխվում և ազատվում տաբու համարված թեմաները: Սա ԱԶԿ-ի ձեռքբերումն է: Մենք աշխատանքներ ենք տանում ոչ միայն հայկական, այլ նաև մյուս համայնքներում: ԱԶԿ-ի նկատմամբ շատ մեծ համակրանք կա»,- Թուրքիայի իշխանական կուսակցությանը գովերգել է պատգամավորի հայ թեկնածուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |