Ցեղասպանություն12:29, 06 Մայիս 2015
Թուրքերը համացանցում հետևել են ցեղասպանության թեմային
Թուրքիայի ռազմարդյունաբերության խորհրդին կից տեխնոլոգիաների բաժինը համացանցում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ քարոզչության վերաբերյալ վերլուծություն է կազմել, որում ընդգրկվել են Twitter-ում արված գրառումները, դրանց աղբյուրները և առաջացրած զգացմունքային ազդեցությունը: Թուրքական «Haber3» կայքը տեղեկացնում է, որ այդ զեկույցը կազմելու համար հատուկ խումբ է ստեղծվել:
Նախ ապրիլի 18-28-ն ընկած ժամանակահատվածում հավաքվել են Twitter-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված անգլերեն և թուրքերեն գրառումները: 10 օրվա կատրվածքով հավաքված տվյալների հիման վրա արվել է տրամադրությունների և զգացմունքների վերլուծություն և կազմվել դրանց գրաֆիկան՝ ըստ ժամանակային փոփոխման:
Այսպես ըստ հիշյալ զեկույցի` ապրիլի 23-ին ԱՄՆ նախագահ բարաք Օբամայի ուղերձը բացասական զգացումներ է առաջացրել: Ապրիլի 24-ին Գերմանիայի նախագահի, Հայաստանում ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները նույնպես բացասական զգացողություններ են առաջացրել:
Նշվում է, որ Twitter-ում ցեղասպանության համար համակարգված քարոզչություն է իրականացվել: Պարզվել է, որ Հայոց ցեղասպանության թեման սատարող, հատկապես արտերկրից արվող թվիթերյան գրառումները համակարգված կերպով կազմակերպվել են որոշակի կենտրոններից և կայքերից, իսկ Twitter-ում առաջին երկու հորիզոնականները զբաղեցնող #ArmenianGenocide ile #1915NeverAgain հեշթեգերը առաջին տեղերում պահելու համար համակարգված աշխատանք է տարվել:
Աշխարհի տարբեր վայրերից Հայոց ցեղասպանությանն վերաբերյալ գրառումներ անող թվիթերյան հաշիվները ապրիլի 24-ից հետո կամ փակվել են կամ միանգամից պասիվացել, իսկ նման շատ հաշիվներ բացվել էին ապրիլի 24-ից անմիջապես առաջ:
Մեկ այլ ուշագրավ հանգամանք, որն արձանագրվել է վերլուծության մեջ այն է, որ Գալիպոլիի (Դարդանել) ռազմական գործողությունների 100-րդ տարվան նվիրված միջոցառումների մասին սոցցանցերում ավելի քիչ է խոսվել, քան ցեղասպանության մասին: Ցեղասպանության վերաբերյալ գրառումները գրավել են առաջին 5 հորիզոնականը, իսկ Գալիպոլին` 6-րդ տեղը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |