Ցեղասպանություն07:23, 07 Մայիս 2015
Լյուքսեմբուրգի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Լյուքսեմբուրգի խորհրդարանը մայիսի 6-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։ Օսմանյան կայսրությունում 1915-ին իրականացված հայության կոտորածները Լյուքսեմբուրիգի օրենսդիր մարմնում որակվել է որպես ցեղասպանություն:
Խորհրդարանը միևնույն ժամանակ դրական քայլ է համարել, Թուրքիայի նախկին և ներկա վարչապետներ Ռեջեփ Թաիփ Էրդողանի ու Ահմեթ Դավութօղլուի` օսմանցի հայերի ժառանգներին հղված ցավակցական ուղերձները: Բանաձևը Անկարային կոչ է անում խիզախություն դրսևորել և առերեսվել սեփական պատմության հետ:
Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորածներն ու զանգվածային տեղահանությունը` Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են հետևյալ երկրները.
1. Ուրուգվայ - 1965 թ
2. Կիպրոս - 1982թ.
3. Ռուսաստան - 1995թ.
4. Հունաստան - 1996թ.
5. Կանադա - 1996թ.
6. Ֆրանսիա - 1998թ.
7. Արգենտինա - 1998թ.
8. Բելգիա - 1998թ.
9. Լիբանան - 2000թ.
10. Իտալիա -2000թ.
11. Վատիկան - 2000թ.
12. Շվեյցարիա - 2003թ.
13.Հոլանդիա - 2004թ.
14. Սլովակիա - 2004թ.
15. Գերմանիա - 2005թ.
16. Լիտվա - 2005թ.
17. Վենեսուելա - 2005թ.
18. Լեհաստան - 2005 թ.
19. Չիլի - 2007թ.
20. Հարավային Ավստրալիա - 2009թ.
21. Շվեդիա - 2010թ.
22. Ավստրիա- 2015թ.
23. Չեխիա- 2015թ.
Շվեյցարիան, Սլովակիան, Հունաստանը և Կիպրոսն էլ քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |