Իրավական09:40, 07 Մայիս 2015
Թաներ Աքչամը մեկնաբանել է հայ որբերի ճամբարի ապամոնտաժումը

Երեկ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի ճամբարի շենքի սկսված, բայց չավարտված ապամոնտաժմանն անդրադարձել է վտարանդի թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը: Պրոֆեսորն իր ֆեյսբուքյան էջում արած մեկնաբանության մեջ մասնավորապես ասել է.
«Իրականում չպետք է այս մեկնաբանությունն անեի, սակայն չանել էլ չեմ կարող: Մարդկանց մի մեծ խումբ կա, որ քննարկում է` արդյոք 1915-ին կատարվածը ցեղասպանություն էր, թե ոչ: Դուք ապրում եք այնպիսի մի երկրում, որտեղ նույնիսկ նորմալ պայմաններում հայի` սեփականության վկայականով գույքը յուրացվում ու դրա տեղում շքեղ ամառանոցներ են կառուցվում, մի երկում, որն ասում է, թե այն, ինչն ինքն է արել հայերին, ոչ ոք չի արել:
Հրանտը, լսելով իր ձեռքերով կառուցած շենքի բռնագրավումը, կասեր «կեցցեք դուք»: Կասե՞ք, թե ինչեր են արել 1915-ին այս երկրում, որտեղ անամոթությունն այսպիսի մասշտաբներ ունի»:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի տեղեկացրել էր, որ ստացված լուրերի համաձայն ճամբարի տարածք էին մտել շինարարական մեքենաներ և սկսել հողին հավասարեցնել այն:
Լուրը ստանալուց հետո հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մեկնել են շինհրապարակ և դադարեցրել ճամբարի ապամոնտաժումը: Թուզլայի հայկական նախկին ճամբարի տարածքում են մեկնել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածուներ Գարո Փայլանը, Սեզին Ուչարը, Ստամբուլում գործող հայկական «Նոր Զարթոնքի» նախաձեռնության ակտիվիստներ և Ճամբարի նախկին սաներից Կարապետ Օնուրօզը:
Նշենք, որ հայկական որբանոցի այդ ամառային ճամբարում են ժամանակին ապրել Հրանտ Դինքը և նրա այրին` Ռաքել Դինքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |