Հասարակական12:50, 07 Մայիս 2015
Քամփ Արմեն. Հայ մանուկների խլված տունն ու հիշողությունները

«Ասում են` մարդիկ իրենց գրպանում իրենց մանկությունն են պահում: Իմ գրպանի մանկությունը այս ճամբարն է. Մենք այս տեղը հետ ենք ուզում»,-Կարո, Թուզլայի հայկական ճամբարի նախկին սան:
«ՔամփԱրմեն» անունով հայտնի հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող, երեկ լքված, այսօր արդեն կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին մի մեծ ընտանիքի տուն է եղել: Այն եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 5.552 քմ տարածք ունեցող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է , որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար:
Այստեղ իրենց ամառն են անցկացրել շուրջ 1500 Կարոներ, Զաքարներ, Հրանտներ, Ռաքելներ, Լևոններ: Ճամբարը կառուցվել է հենց այս երեխաների ձեռքով: 6-7 տարեկան երեխաները հող են կրել ու պատ ներկել: Նրանց քրտինքով քար է դրվել քարի վրա, այգի է տնկվել ու ծառ է ջրվել: Կյանքի նվազագույն ուրախություններից զրկված 1500 երեխա այս ճամբարում գտել են մեծ ու ջերմ ընտանիք: Իրենց ձեռքով տուն կառուցել, սովորել իրենց մայրենի լեզուն, ու ճամբարի պատերի ներսում թողել իրենց մանկության լավագույն հիշողությունները:
Ու այսպես շուրջ մեկ տասնյակ տարի մինչև որ ճամբարը ապօրինի ճանապարհով խլվել է հայկական հիմնադրամի ձեռքից: Ճամբարի բռնազավթման պատմությունը բավականին երկար է ու խրթին: Պատմությունը լի է բազմաթիվ անտրամաբանական որոշումներով, ազգային փորքմասնությունների իրավունքների խախտումներով, դատական անարդյունք գործընթացներով:
Մինչ ճամբարի նախկին սաները պայքարում էին իրենց մանկության տունը հետ ստանալու համար, վերոնշյալ պատմությունը համալրվեց ևս մեկ տխրահռչակ իրադարձությամբ: Լուրեր տարածվեցին այն մասին, որ ճամբարը պատրաստվում են քանդել ու դրա տեղում շքեղ վիլլա կառուցել: Իսկ նախօրեին շինարարական մեքենաները մտան ճամբար ու սկսեցին հողին հավասարեցնել այն: Որոշ սրտացավ մարդկանց ջանքերով ճամբարի ոչնչացումը կանգնեցվեց, ժամանակավորապես կանգնեցվեց:
Այս պատմության ավարտը ինչ կլինի, դժվարանում եմ ասել: Բայց վերջին շրջանում ճամբարի շուրջ ծավալված զարգացումների վերաբերյալ հնչող «Ինչու՞, ինչպե՞ս, երբ՞, ու՞մ որոշմամբ, ի՞նչ հիմնավորմամբ» և այլ հարցերին կցանկանամ ավելացնել իմ հարցը. «Ինչ խղճով եք Կարոյի գրպանից գողանում ու քանդում իր մանկությունը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:

Նշվում է, որ քաղաքացիներից մեկը, որն ունի հոգեկան խնդիրներ այդ կերպ ցանկացել է իր բողոքն արտահայտել։

Անթալիայում ընթացող բողոքի ակցիաները Պիկաչուի մասնակցությամբ մեծ տարածում են գտել և քննարկվել թուրքական մեդիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |