Հասարակական08:52, 08 Մայիս 2015
Ռաքել Դինքը` «Քամփ Արմեն»-ի ապամոնտաժման մասին. «Սա սպանություն է»
«Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, անդրադարձել է Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական «Քամփ Արմեն» ճամբարի ապամոնտաժմանը:
Ռաքել Դինքը, ով ամուսնու հետ միասին եղել է այս Ճամբարի նախկին սան, ասել է.
«Եթե նայենք տարիներ շարունակ մեզ հետ տեղի ունեցածին, ապա այսօր էլ առերեսվում ենք մի իրադրության հետ, որից պետք է, որ չզարմանանք: Սա սպանությաւն է: Կյանքը սպանեցին, կենցաղը սպանեցին: Այս ճամբարի համար մեր պայքարը շարունակվում է տարիներով: Գիտեմ, որ վատության դիմաց պետք է լավություն անենք , արժանապատիվ քայլը դա է: Սակայն նաև գիտեմ, թե արժանապատիվ մնալը մեզ համար ինչ գին կարող է ունենալ: 1915-ը հերքեցին, ճամբարը 2015-ին է քանդվում, դա էլ թող հերքեն: Այստեղ անթիվ հիշողություններ ու անթիվ երեխաների չարչարանք կա: Բոլորովին խիղճ չունե՞ք: Այդ չարչարանքի հանդեպ բացարձակ հարգանք չկա՞: Ամուսնուս ամենամեծ ցանկություններից մեկը ճամբարի պահպանումն էր: Հիմա մեծ ցավով հետևում եմ նրան, թե ինչպես են վերացնում այն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |