• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Մայիս, 2025
Կիրակի 15:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային11:30, 11 Մայիս 2015

Թուրքերը խոչնդոտել են վենետիկյան բիենալեում այն գրքույկի տարածումը, որում տեղ է գտել «Հայոց ցեղասպանություն» եզրը

Թուրքերը խոչնդոտել են վենետիկյան բիենալեում այն գրքույկի տարածումը, որում տեղ է գտել «Հայոց ցեղասպանություն» եզրը

Մայիսին մեկնարկած 56-րդ վենետիկյան միջազգային բիենալեի թուրքական տաղավարում հայազգի արվեստագետ Սարգիսը ներկայացնում է «Respiro» («Շունչ») խորագրով ցուցադրությունը: Թուրքական «Cumhuriyet» պարբերականի վկայությամբ՝ այդ ցուցադրության մասին անգլերեն և թուրքերեն տարբերակներով պատրաստված գրքույկը ճգնաժամի պատճառ է հանդիսացել:  Կատալոգում, որը պետք է բաժանվեր ցուցադրության բացման օրը՝ մայիսի 7-ին,  ներառված է եղել Ռաքել Դինքի հեղինակած հոդվածը:

Այդ հոդվածում տեղ գտած «Հայոց ցեղասպանություն» արտահայտության պատճառով էլ կատալոգն արգելվել է, քանի որ ցեղասպանության հիշատակումը քննադատության է արժանացել ցուցադրության հովանավոր Թուրքիայի ԱԳՆ-ի և Մշակույթի նախարարության, ինչպես նաև թուրքական տաղավարին աջակցողների կողմից:

Նշենք, որ Ռաքել Դինքն իր հոդվածում հիշատակում է ամուսնու՝ 2007թ Թուրքիայում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի մասին:

«Սա անչափ մեծ վիշտ է: 1915թ Հայոց ցեղասպանության վիշտը, բոլոր անգերեզման և անհիշատակ կորուստների վիշտը միավորվեցին և վիշտն էլ ավելի անսահման դարձավ»:

Սարգիսն ու ցուցադրության համակարգող Դեֆնե Այասը գտել են այլընտրանքային տարբերակ. նրանք չբաժանված գրքույկները ցուցադրության են հանել Վենետիկում՝ ուղղահայաց կանգնեցված մի «դագաղի» մեջ՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը գրաքննության դեմ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա
14:18, 07 մայ
Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա

Հայտարարության մեջ կողմերին կոչ է արվել գործել ողջամիտ և խուսափել միակողմանի գործողություններից։

Իսրայելական մամուլ․ Թուրքիայի պատճառով Նեթանյահուն չեղարկել է իր այցն Ադրբեջան
11:40, 05 մայ
Իսրայելական մամուլ․ Թուրքիայի պատճառով Նեթանյահուն չեղարկել է իր այցն Ադրբեջան

Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:

Լեհաստանի փոխարտգործնախարար. «Թուրքիայի տեղը ԵՄ-ում պարզ կդառնա առաջիկայում»
13:48, 02 մայ
Լեհաստանի փոխարտգործնախարար. «Թուրքիայի տեղը ԵՄ-ում պարզ կդառնա առաջիկայում»

Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

<Նախ.Հաջ.>
Մայիս 2025
երկերքչրքհնգուրբշբթկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}