Միջազգային11:59, 11 Մայիս 2015
Լիբիայի ԶՈՒ. «Թուրքական նավի վրա կրակ է բացվել նախազգուշացնելուց հետո»
Թոբրուքում գործող լիբիական կառավարության բանակի խոսնակը լիբիական նավահանգստին մոտեցող թուրքական նավը գնդակոծելու վերաբերյալ պարզաբանումներ է տվել:
Խոսնակը նշել է, որ թուրքական նավին նախապես զգուշացվել է` չմտնել Դերնա նավահանգիստ:
Ըստ թուրքական «denizhaber.com.tr» կայքի`«Reuters» լրատվական գործակալությանը տված մեկնաբանության մեջ Լիբիայի ԶՈՒ պաշտոնյան նշել է, որ թուրքական նավի անձնակազմին հնարավոր հարձակման մասին զգուշացվել է դեռևս այն ժամանակ երբ վերջինս գտնվել է, Դերնա քաղաքից 145 կմ հեռավորության վրա, սակայն նավի անձնակազմը չի անսացել նրանց նախազգուշացումներին:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ թուրքական ընկերություններից մեկին պատկանող բեռնատար նավը լիբիական նավահանգստին մոտենալու ժամանակ ափից մոտ 13 միլ հեռավորության վրա ցամաքային և օդային հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է նավի 3-րդ կապիտանը, վիրավորվել են անձնակազմի այլ անդամներ:
Նշենք, որ 2014 թվականի սեպտեմբերին Լիբիայի Թորբուք քաղաքում ձևավորվեց երկրի ժամանակավոր կառավարությունը` վարչապետ Աբդուլլա Ալ-Թինիի գլխավորությամբ: Իսլամիստական զինված խմբերը, ովքեր վերահսկում են մայրաքաղաք Տրիպոլին, չճանաչեցին Ալ-Թինիի իշխանությունը` միաժամանակ ձևավորելով սեփական կառավարությունը:
Չնայած այն հանգամանքին, միջազգային հանրության կողմից որպես երկրի օրինական իշխանություն ճանաչվել է վարչապետ Աբդուլլա Ալ-Թինիի գլխավորությամբ գործող Թոբրուքի կառավարությունը, Թուրքիան ճանաչում է իսլամականների կողմից ձևավորված իշխանությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |