Միջազգային11:30, 11 Մայիս 2015
Թուրքերը խոչնդոտել են վենետիկյան բիենալեում այն գրքույկի տարածումը, որում տեղ է գտել «Հայոց ցեղասպանություն» եզրը

Մայիսին մեկնարկած 56-րդ վենետիկյան միջազգային բիենալեի թուրքական տաղավարում հայազգի արվեստագետ Սարգիսը ներկայացնում է «Respiro» («Շունչ») խորագրով ցուցադրությունը: Թուրքական «Cumhuriyet» պարբերականի վկայությամբ՝ այդ ցուցադրության մասին անգլերեն և թուրքերեն տարբերակներով պատրաստված գրքույկը ճգնաժամի պատճառ է հանդիսացել: Կատալոգում, որը պետք է բաժանվեր ցուցադրության բացման օրը՝ մայիսի 7-ին, ներառված է եղել Ռաքել Դինքի հեղինակած հոդվածը:
Այդ հոդվածում տեղ գտած «Հայոց ցեղասպանություն» արտահայտության պատճառով էլ կատալոգն արգելվել է, քանի որ ցեղասպանության հիշատակումը քննադատության է արժանացել ցուցադրության հովանավոր Թուրքիայի ԱԳՆ-ի և Մշակույթի նախարարության, ինչպես նաև թուրքական տաղավարին աջակցողների կողմից:
Նշենք, որ Ռաքել Դինքն իր հոդվածում հիշատակում է ամուսնու՝ 2007թ Թուրքիայում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի մասին:
«Սա անչափ մեծ վիշտ է: 1915թ Հայոց ցեղասպանության վիշտը, բոլոր անգերեզման և անհիշատակ կորուստների վիշտը միավորվեցին և վիշտն էլ ավելի անսահման դարձավ»:
Սարգիսն ու ցուցադրության համակարգող Դեֆնե Այասը գտել են այլընտրանքային տարբերակ. նրանք չբաժանված գրքույկները ցուցադրության են հանել Վենետիկում՝ ուղղահայաց կանգնեցված մի «դագաղի» մեջ՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը գրաքննության դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |