Քաղաքական13:25, 14 Մայիս 2015
Թուրքիայում պատգամավորի հայ թեկնածու. Ես «կեցցե փադիշահը» ասող հայերից չեմ

Թուրքական ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ – HDP) կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված հայազգի Գարո Պայլանը հարցազրույց է տվել թուրքական «ozgur-gundem.com» լրատվակայքին:
Նա մասնավորապես կարծիք է հայտնել, որ ԺԴԿ-ն հավասարության սկզբունքով է վերաբերվում Թուրքիայի բոլոր քաղաքացիներին՝ անկախ ազգային պատկանելիությունից: Եվ Թուրքիայի քաղաքացի հայ ընտրողներn իր օգտին քվեարկելու դեպքում ոչ թե անձամբ Գարո Պայլանի կամ իր հայ լինելու համար են քվեարկելու, այլ այն բանի համար, որ նա հավասարության սկզբունքով առաջնորդվող ԺԴԿ-ի կողմից առաջադրված թեկնածու է:
«Եթե ես «կեցցե փադիշահը» ասող հայերից լինեի, հիմա «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ կլինեի: «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ –CHP) թեկնածու հայը իմ չափ հաջողակ չէ, քանի որ չի կարող ազատ խոսել Հայոց ցեղասպանության մասին: ԱԶԿ-ի և ԺՀԿ –ի թեկնածուներից ես առավել հաջողակ եմ: Ես կարողանում եմ ազատորեն խոսել անցյալի հետ առերեսման թեմայի մասին և այս առումով հպարտանում եմ իմ կուսակցությամբ»:
Պայլանը ընդգծել է նաև, որ ազգայնամոլություն, ռասիզմ ու կրոնական խտրականություն կիրառելը շատ ավելի հեշտ է, քան խաղաղություն կառուցելը:
«Էրդողանը կրկին չարիք է տարածում: Գուցե դրա հետևանքով մեկ –երկու ավել քվե կստանա, բայց ենթարկվում է Թուրքիան կորցնելու վտանգին: Եթե ԺՀԿ-ն չլինի, այսօր Թուրքիան կարող է պայթյունավտանգ վայրի վերածվել»:
Անդրադառնալով Ստամբուլի Թուզլայի շրջանում ապամոնտաժման վտանգի տակ հայտնված հայկական որբանոցի «Քամփ Արմեն» ամառային ճամբարին` Պայլանը նշել է, որ ոչնչացման այդ փորձն իրականում ցեղասպանության շարունակությունն է:
«Էրդողանը միշտ առաջարկում է այս խնդիրը պատմաբաններին թողնել: Ուրեմն եկեք հենց այս պահից սկսենք ու հետ գնանք: Եկեք սկսենք Թուզլայից: Դա մեր բռնագրավված գույքն է, նախ այն հետ վերադարձրեք: Հետո վերականգնենք արդարությունը քրդական Ռոբոսկի գյուղի գործով, հետո ավելի հետ գնալով՝ Սիվասին (Սեբաստիա) հասնենք, հետո՝ ունեցվածքի հարկին: Էսպես՝ մինչև ցեղասպասնություն: Եթե չենք կարողանում սկզբից սկսելով գալ մինչև այսօր, ուրեմն՝ սկսենք այսօրվանից», - ասել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավորի հայ թեկանծուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները, սակայն, կարծում են, որ իրական առաջընթացը կախված կլինի վիճելի հարցերի շուրջ կողմերի զիջումների պատրաստակամությունից։

Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։

Թուրքիայի նախագահը մեղադրել է Արևմուտքին միգրացիոն ճգնաժամ հրահրելու, բայց դրա պատասխանատվությունը չկիսելու մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |