Մշակութային10:01, 14 Մայիս 2015
Եվրոպա Նոստրա. Թուրքիայի Սուրբ Գևորգ հայկական կաթոլիկ եկեղեցին վտանգված է

Մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնությունը (Եվրոպա Նոստրա) Թուրքիայի Մարդին քաղաքում գտնվող Սուրբ Գևորգ հայկական կաթոլիկ եկեղեցին, որը հայտնի է նաև Կարմիր եկեղեցի անունով, ընդգրկել է Եվրոպայում վտանգված մշակութային հարստությունների ցանկու: Ցուցակում ընգրկված են 7 կառույց:
«Ագոս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ եվրոպական կառույցի Թուրքիայի մասնաճյուղը եկեղեցին վերանորոգելու համար նախաձեռնող շարժում է սկսել: «Եվրոպա Նոստրա Թուրքիա» կազմակերպությունից պրոֆեսոր Նուրան Զենեն Գյուլերսոյը հայտնել է, որ նախագծման աշխատանքներն արդեն կատարվել են, իսկ ավարտին հասցնելու և վերանորոգման համար ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ:
Երկար ժամանակ Սուրբ Գևորգ եկեղեցում ուսումնասիրություններ կատարած ճարտարապետ Ամինե Ալքան Ռեիսը ներկայացրել է եկեղեցու պատմությունը: Ըստ մասնագետի՝ 1915 թվականից հետո կառույցը դադարել է օգտագործվել որպես եկեղեցի: Այն Մարդինի ամենահին պաշտամունքային վայրն է, որի առաջին կառույցը թվագրվում է 5-րդ դար: 1822 թվականին Հովակիմ եպիսկոպոս Թազբազյանը եկեղեցին վերանորոգելիս հայտնաբերել է 420 թվականին վերագրվող մի գրություն: Ըստ Պոլսի հայոց պատրիարքարանի տվյալների՝ եկեղեցին մինչև 19-րդ դարը հայտնի է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով, որից հետո ստացել է Սուրբ Գևորգ հայ կաթոլիկ եկեղեցի անունը: Եկեղեցին 1915-ից հետո օգտագործվել է որպես մանկատուն, հետագայում` վերածվել զինանոցի: Եկեղեցու գրադարանը զինանոց դառնալուց հետո հրկիզվել է:
«Ագոսի» տեղեկացմամբ՝ եկեղեցու վերականգման համար անհրաժեշտ է 6 միլիոն լիրա: Մարդինի Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնադրամը, որին պատկանում է եկեղեցին, բավարար միջոցներ չունի այդ ծախսերը հոգալու համար: Հիմնադրամն աջակցություն չի ստացել ոչ Թուրքիայի մշակույթի նախարարությունից, ոչ էլ Հիմնադրամների գլխավոր վարչությունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |