Քաղաքական10:38, 14 Մայիս 2015
Օքթայի պատասխանը Դավութօղլուին. «Այդ ժամանակ MHP կուսակցություն գոյություն չուներ, այ անգրագետ»
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մեղադրել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ – CHP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ- MHP) կուսակցություններին ռազմական հեղաշրջումներին իրականում դեմ չլինելու համար:
«Ո՞ւր էին ԺՀԿ –ն ու ԱՇԿ-ն, երբ կախաղան էին հանում Ադնան Մենդերեսին»,- հարց է բարձրացրել Դավութօղլուն` նախընտրական քարոզարշավի շրջանակներում ելույթ ունենալով Քյութահիայում, որտեղից ժամանակին ձերբակալել էին Թուրքիայի նախկին վարչապետ Ադնան Մենդերեսին:
Թուրքական ընդդիմադիր «Zaman» պարբերականի տեղեկացմամբ` Դավութօղլուն մասնավորապես նշել է. «1960 թ մայիսի 27-ի հեղաշրջումից առաջ ժողովրդավարության խորհրդանիշ հանդիսացող Ադնան Մենդերեսն այստեղ ձերբակալվեց և տարվեց կախաղան: Յասսըադայում՝ այն վայրում, որտեղ նրան դատել են, ի հիշատակ ենդերեսի և մեր մյուս բոլոր նահատակների, հսկայական կոնգրես կենտրոն ենք կառուցելու »:
«Hürriyet»-ում հրապարակված լուրի համաձայն՝ ԱՇԿ-ի խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը, պատասխանելով Դավութօղլուի այս հայտարարությանը, ասել է. «Այդ ժամանակ ԱՇԿ կուսակցություն գոյություն չուներ, այ անգրագետ: Գիտեինք, որ նա տեղյակ չէ, թե վարչապետ է, դեռ կարծում է, որ դպրոցական երեկույթի է մասնակցում: Տեսնես՝ երբ 1960թ. մարդիկ մահապատժի էին ենթարկվում, նա որտե՞ղ էր, մահճակալի տա՞կ էր թաքնված: Երբ մենք սեպտեմբերի 12-ին տանջանքների էինք ենթարկվում, Դավութօղլուն ի՞նչ էր անում, քեբա՞բ էր ուտում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |