Տարածաշրջան08:07, 15 Մայիս 2015
Թուրքիայում արգելափակել են հայկական «Նոր զարթոնք» նախաձեռնության թվիթերյան հաշիվը
Ձախակողմյան հայացքներով, Թուրքիայում կազմակերպած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառոււմներով ու բազմաթիվ այլ նախաձեռնություններով հայտնի «Նոր զարթոնք» քաղաքացիական նախաձեռնության թվիթերյան հաշիվը ապրիլի 25-ին փակվել է «Twitter Türkiye»-ի կողմից:
«Twitter Türkiye»-ին ուղղած առարկությանն ի պատասխան` հայկական «Նոր զարթոնքը» ստացել է հետևյալ պատճառաբանությունը` հաշիվը փակվել է «նպատակաուղղված չարաշահման» համար:
Թեմայի հետ կապված «Նոր զարթոնքը» հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
««Նոր զարթոնքը», որը ստեղծման օրվանից Թուրքիայի ժողովուրդների հետ միասին արդարության պայքար է տանում և միշտ կողմակից է եղել արդարության, մերժում է չարաշահելու պատճառաբանությունը: Արդեն երկար ժամանակ է, ինչ սոցմեդիան օգտագործում ենք խաղաղություն և հավասարություն քարոզող մեր խոսքը տարածելու համար և այսուհետ նույնպես շարունակելու ենք օգտագործել: Մեր թվիթերյան հաշիվը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հաջորդ օրը արգելափակելն իր հետ բազմաթիվ հարցականներ է բերում: Ի՞նչ նպատակով է «Twitter Türkiye»-ի ղեկավարությունը նման ռասիստական գրաքննություն կիրառում: Գուցե «Նոր զարթոնք»-ի ապրիլքսանչորսյան արդարության փնտրտուքը նրանց դուր չի եկել և ցանկացել են խոչընդոտե՞լ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |