Հասարակական12:48, 15 Մայիս 2015
Twitter-ի սկանդալային օգտատերըը նոր իրարանցում է առաջացրել թուրքական սոցմեդիայում
Թուրքիայում որոշ ժամանակ առաջ մեծ իրարանցում առաջացրած Twitter-ի «Fuat Avni» ծածկանունով բաժանորդը նոր ուշագրավ հայտարարություններով կրկին քննարկումների մեծ ալիք է առաջացրել:
Թուրքական «sozcu.com.tr» լրատվակայքի վկայությամբ՝ սկանդալային այս բաժանորդը մեկնաբանություններ է արել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և փոխվարչապետներ Նուման Քուրթուլմուշի, Ալի Բաբաջանի ու Բյուլենթ Արինչի հանդեպ դրևսորած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերմունքի մասին: Իր գրառումներով Ֆուաթ Ավնին տեղեկացրել է, թե ինչու է վերջիններիս նկատմամբ Էրդողանը կորցրել վստահությունը: Որպես պատճառներ նշվում են Քուրթուլմուշի՝ նախկինում գյուլենական համայնքի դպրոցներում աշխատելը, Բաբաջանի տնտեսական թեմաներով հայտարարությունները և Արընչի անվերջ քննադատություններ:
Բաբաջանին և Քուրթուլմուշին Ֆուաթ Ավնին համարում է գյուլենական համայնքի (զուգահեռ կառույցի) անդամ, իսկ Արընչի մասին գրում է. «Նա ցնդած է, որտեղ բարձրախոս է տեսնում, հիմարություններ է ասում, մեզ կկործանի: Դրան պետք է էկրաններից հեռու պահել»:
Իսկ Դավութօղլուից Էրդողանի դժգոհությունը, ըստ Ֆութա Ավնիի, պայմանավորված է Էրդողանի մասին Դավութօղլուի արած այն հայտարարությամբ, թե «Կգնա Գերմանիա, ամեն ինչ իրար կխառնի, իսկ ես պիտի իրենից հետո ամեն ինչ կարգավորեմ»:
Twitter-ի վերոհիշյալ գրառումներում նշվել է նաև, որ «Էրդողանն իր ընդունած որոշումների մասին կառավարությանը տեղյակ չի պահում: Դատավորների ձերբակալության մասին Դավութօղլուն բոլորի նման հետո է միայն տեղեկացել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |