Տարածաշրջան12:12, 15 Մայիս 2015
«Գորշ գայլերը» ծաղրում են Դավութօղլուին` ի պատասխան նրա հայտարարությանը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` Աֆյոնքարահիսար քաղաքում այսօր տեղի ունենալիք հանրահավաքից առաջ, «Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ - MHP) քաղաքային գրասենյակի պատին մեծադիր պաստառ է փակցվել` հետևյալ գրությամբ. «Հեյ Դավութօղլու, ու՞ր էիր այն ժամանակ, երբ հույները զավթում էին Աֆյոնքարահիսարը»: Գրության հետ միասին պատկերված է նաև Թուրքիայի վարչապետի ծաղրանկարը:
Ըստ թուրքական «sozcu.com.tr» լրատվական կայքի` MHP-ի տարածքային գրասենյակը, որի վրա կախվել է մոտ 40քմ մակերեսով պաստառը, 50մ հեռավորության վրա է գտնվում այն հրապարակից, որտեղ պետք է տեղի ունենա Դավութօղլուի հանրահավաքը: Ազգայնականների այս հումորային պաստառը պատասխանն է Դավութօղլուի` Քյութահիայի հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր MHP-ին և «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ–CHP) կուսակցության ուղղված մեղադրանքին, ըստ որի, նրանք իրականում դեմ չեն եղել ռազմական հեղաշրջումներին:
Դավութօղլուն այդ թեմայով հետևյալ հարցադրումն էր արել. «Ո՞ւր էին MHP-ն և CHP-ն, երբ կախաղան էին հանում Ադնան Մենդերեսին»:
Նշենք, որ ավելի վաղ էլ MHP-ի խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը, պատասխանելով Դավութօղլուի այս հայտարարությանը, ասել էր. «Այդ ժամանակ MHP կուսակցությունը գոյություն չուներ, այ անգրագետ: Գիտեինք, որ նա տեղյակ չէ, թե վարչապետ է, դեռ կարծում է, որ դպրոցական երեկույթի է մասնակցում: Տեսնես՝ երբ 1960թ. մարդիկ մահապատժի էին ենթարկվում, նա որտե՞ղ էր, մահճակալի տա՞կ էր թաքնված: Երբ մենք սեպտեմբերի 12-ին տանջանքների էինք ենթարկվում, Դավութօղլուն ի՞նչ էր անում, քեբա՞բ էր ուտում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |