Հոդված09:25, 15 Մայիս 2015
Թուրք մտավորականն առաջարկում է հայերին վերադարձնել բռնագրավված «Քամփ Արմենը»

Թուրք գիտնական, գրող, հրապարակախոս, պրոֆեսոր Բասքըն Օրանը «T24» կայքում հրապարակված «Հայկական գույքը վաճառելու են հայերին» հոդվածում անդրադարձել է Ստամբուլի հայկական մանկատան «Քամփ Արմեն» ամառային ճամբարի խնդրին: Օրանը ներկայացրել է այն պատմական հանգամանքները, որոնք պատճառ են դարձել ներկա իրավիճակին և առաջարկել է իրավիրճակից դուրս գալու լուծումներ:
Օրանը գրում է, որ «Քամփ Արմենի» շնորհիվ կրկին օրակարգում է հայտնվել պետության կողմից ոչ մահմեդական հիմնադրամների թալանը, որը ստացել է «1936 հրամանագիր» անունը:
Ըստ Օրանի՝ թուրքական ազգային-պետության քաղաքականությունը երկու հիմնական ուղղություն ունի՝
1. Թուրքացնել նրանց, ում հնարավոր է (ոչ թուրք մահմեդականներին):
2. Էթնո-կրոնական զտման ենթարկել նրանց, ում հնարավոր չէ ասիմիլացնել (ոչ մահմեդականներին):
Ըստ հոդվածագրի՝ «Քամփ Արմենը» այս երկրորդ կատեգորիայի վառ օրինակ է:
1936 թվականի պետության որոշմամբ ոչ մահմեդական հիմնադրամները իրավունք չունեին անշարժ գույք ձեռք բերել, և 1936 թվականից հետո նրանց ձեռք բերած անշարժ գույքը առանց հատուցման բռնագրավվում էր: Բասքըն Օրանը այս քաղաքականությունը համեմատում է մութ փողոցում քայլող մարդու վրա հարձակվելով թալանելուն:
Նա նշում է, որ այս ամոթալի երևույթին վերջ տրվեց 2008 թվականին ընդունված հիմնադրամների մասին օրենքով: բայց արդյունքում առգրավված ունեցվածքի միայն 20 տոկոսն է վերադարձվում, որի մեջ չկա «Քամփ Արմենը»: Այս տարածքը պետությունը 1983 թվականին առգրավել և անվճար հանձնել էր Սաիթ Դուրմազին: Վերջինս տարածքի նախկին սեփականատերն էր, որից հայկական հիմնադրամը1962 թվականին գնել էր տարածքը:
«Այստեղ կարևորն այն է, որ հայկական հիմնադրամի ձեռքից խլելով թուրքերին հանձնեն, այսինքն՝ թուրքականացնեն»,- գրում է Օրանը:
«Սա այն վայրն է, որտեղ ծանոթացել են Հրանտ Դինքը և Ռաքելը, որտեղ ամռան ամիսներին խնամել են որբ, անտեր, աղքատ հայ երեխաներին»,-նշում է հոդվածագիրը՝ ներկայացնելով լուծման տարբերակները և առաջ քաշելով լուծման սեփական տարբերակը:
1. Փոխհատուցում
Ճամբարի կարևոր նշանակության պատճառով հայ համայնքը նրա դիմաց փոխհատուցում չի ընդունում: Անգամ եթե հայերը համաձայն լինել փոխհատուցման, դա հնարավոր չէ, քանի որ 2008 թվականին հիմնադրամների մասին նոր օրենքով փոխհատուցում նախատեսվում է միայն այն ունեցվածքի համար, որը գտնվում է գանձարանի կամ հիմնադարամների գլխավոր վարչության իրավասության ներքո:
2. Գույքի օտարում
Հանրային նպատակներով օտարված գույքը պետությունը համապատասխան նպատակների համար օգտագործման պայմանով կարող է հանձնել այլ անձանց: Սակայն այս դեպքում էլ պետությունը մի օր կարող է հրաժարվել և գույքը հետ վերցնել:
Նման պայմաններում Օրանն առաջարկում է արդար և վերջնական լուծում: Այն է՝ ճամբարը սեփականության վկայականի համաձայն հանձնել հայկական համայնքին:
«Եթե պետությունն իրեն իսկապես պետություն է համարում այս ամոթը պետք է մաքրի և կայուն մի լուծում գտնի: Թող նոր օրենք ընդունեն, ըստ որի, 1936 թվականի որոշման արդյունքում հիմնադրամներից առգրավված և այլ անձանց վաճառված գույքը վերջին սեփականատիրոջից պետք է գնել և հանձնել համապատասխան սեփականության վկայական ունեցող հիմնադրամին»,- եզրափակել է Օրանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |