Մշակութային10:18, 15 Մայիս 2015
Թուրքիայում բեմադրվում է հասարակաց տների հայտնի տիրուհի Մաթիլդ Մանուկյանի կյանքը

Թուրքական թատրոնի դերասանուհի Բահար Հաջըբեքթաշօղլուն պիես է հեղինակել Թուրքիայում հասարակաց տների հայտնի տիրուհի Մաթիլդ Մանուկյանի կյանքի ու գործունեության մասին: Մոնոներկայացման միջոցով բեմից ի ցույց է դրվում Մանուկյանի կերպարը, որը մարմնավորում է պիեսի հեղինակը` Բահար Հաջըբեքթաշօղլուն: Պիեսը նախապատրաստվել է 11 ամսում: Պրեմիերային ներկա են եղել Մաթիլդ Մանուկյանի ազգական Մանուկ Մանուկյանը և նախկինում Մանուկյանների տանն աշխատած մի կին:
«HaberTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Հաջըբեքթաշօղլուն պատմում է, որ ի սկզբանե ցանկություն է ունեցել գիրք գրել Մանուկյանի կյանքի մասին, բայց ավելի ուշ հասկացել է, որ բեմը շատ ավելի նպատակահարմար է իր ընտրած հերոսուհուն բազմակողմանիորեն ներկայացնելու համար: Թուրք դերասանուհին Մանուկյանի մասին տեղեկություններ է հավաքել ինտերնետից, փորձել է կապ հաստատել նրա որդու հետ, սակայն վերջինս չի արձագանքել, ապա գտել է Մանուկյանին անձամբ ճանաչած կանանց:
Ըստ Հաջըբեքթաշօղլուի՝ անկախ կատարած աշխատանքի բնույթից՝ Մանուկյանը Թուրքիայի ամենահիանալի մարդկանցից մեկն է եղել: Նա նաև պատմել է, որ Մաթիլդ Մանուկյանի կյանքի դրաման սկսվել է մի թուրք սպայի հետ դժբախտ սիրո պատմությունից, որից հետո Մաթիլդը կարծես որպես վրեժ սկսել է զբաղվել կանանց վաճառքով: Սակայն, ըստ Հաջըբեքթաշօղլուի, Մանուկյանը երբևէ չի ափսոսել իր ընտրած ճանապարհի համար, նա նույնիսկ հպարտացել է դրանով:
«Մանուկյանի նման կերպարներին բեմականացնելը դժվար գործ է: Բայց ես հավատում էի իմ աշխատանքին, ես աշխատում էի՝ Մաթիլդին հավատալով: Պիեսը գրելիս ես նույնականանում էի Մաթիլդի հետ, գրում այն, ինչ տեսնում էի նրա սրտում: Դա յուրատեսակ ուղևորություն էր դեպի Մանուկյանի հույզերի աշխարհը»:
Նշենք, որ Մաթիլդ Մանուկյանը ծնվել է 1914-ին Ստամբուլում, մահացել` 2001-ին: Հասարակաց տների և անշարժ գույքի բիզնեսով զբաղված այս տիկինը 1990-ականներին մի քանի տարի շարունակ եղել է Ստամբուլի ամենախոշոր հարկատուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Ֆիդանը և Լավրովը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |