Տարածաշրջան09:36, 16 Մայիս 2015
«Կառավարությունը հարցը կլուծի». Թուրքիայում պատգամավորի հայ թեկնածուն` «Քամփ Արմենի» մասին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) պատգամավորի թեկնածու առաջադրված հայազգի Մարգար Եսայանը հայտարարել է, որ սկսվել է «Քամփ Արմեն» անվամբ հայ որբերի ճամբարի սեփականության վկայականը հայ համայնքին վերադարձնելոի գործընթացը:
Եսայանը Թուրքիայում հրատարակվող «Ագօս» հայկական թերթին տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Արդեն չի քանդվելու: Աշխատում ենք խնդիրը հիմնավորապես լուծելու ուղղությամբ: Այս հարցում քաղաքական կամք է հարկավոր, որը դատարանից ավելի բարձր կլինի: Այդ հարցն էլ կառավարությունը կլուծի: ԱԶԿ-ի տարածքային գրասենյակի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունենալիք ժողովի ժամանակ ճանապարհային քարտեզ կմշակվի»:
Հիշեցնենք, որ ս/թ մայիսի 6-ին շինարարական մեքենաները ,մտել էին Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի ճամբար սկսել հողին հավասարեցնել այն: Լուրը ստանալուց հետո հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մեկնել են ճամբար և կանգնեցրել ապամոնտաժումը:
Նախօրեին թուրքական մամուլում տարածված լուրերի համաձայն էլ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հրահանգել է լուծումներ գտնել ճամբարի շուրջ ստեղծված իրավիճակի համար:
«Քամփ Արմեն» ճամբարը հայ համայնքին պատկանած և Թուրքիայի իշխանությունների կողմից բռնագրավված գույքերի շարքում ամենախորհրդանշականներից ու ամենակարևորներից է: Այստեղ 1915-ից հետո, երբ Անատոլիայում որևէ հայկական դպրոց չէր մնացել, 1500 ավելի հայ որբեր են ապրել ու հայերեն սովորել: Նրանց թվում են եղել Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |