Իրավական08:20, 18 Մայիս 2015
Ստամբուլի Մխիթարյան վարժարանը վարձակալում է իր իսկ գնած շենքը
Ստամբուլի Բոմոնտի շրջանում գտնվող Մխիթարյան վարժարանը վերջերս բուռն քննարկումների առիթ դարձած հայկական մանկատան «Արմեն» ճամբարի պես պայքարում է Թուրքական կառավարության դեմ՝ իր իրավունքների համար:
Ինչպես հաղորդում է Թուրիքիայի հայկական «Ակոս» պարբերականը, դպրոցը հարկադրված է վարձակալել իր իսկ գնած շենք: 1998թ. ձմռանը թուրքական դատարանի որոշման համաձայն դպրոցի սաները ստիպված են եղել ազատել շենքը և դասերը շարունակել են դպրոցի բակում: 2012թ նոյեմբերին ընդունված մեկ այլ դատական որոշման համաձայն` վճռվել է կառույցը վերադարձնել Սուրբ Ղազար հայկական կաթոլիկ Մխիթարյան վարժարանի և վանական համալիրի հիմնադրամին: Սակայն շատ չանցած` որպես ժառանգ հանդես եկող Այաշի քաղաքապետարանը բողոքարկել է այդ վճիռը և հասել նրան, որ վարժարանի վերադարձի վճիռը չեղյալ համարվի:
Վարժարանը պատրաստվում է կրկին դիմել դատարան՝ իր իրավունքների վերականգնման պահանջով: Մխիթարյան հիմնադրամի փաստաբանն այն կարծիքին է, որ թե Մխիթարյան վարժարանի, թե Արմեն ճամբարի դեպքում առաջացած դժվարությունների համար պատասխանատուն Թուրքիայի կառավարությունն է:
«Այստեղ միակ տարբերությունն այն է, որ Բոմոնտիի վարժարանը տարբեր տերեր չի ունեցել, մինչդեռ Արմեն ճամբարը ութ տարբեր սեփականատեր է ունեցել: Այս առումով վարժարանի առգրավման դիմաց կարելի էր շատ հեշտ ու արագ փոխհատուցել, սակայն այդ խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում: Ընդ որում, դպրոցը շարունակում է իր գործունեությունը շենքում»,- տեղեկացրել է հիմնադրամի փաստաբանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |