Տարածաշրջան07:20, 19 Մայիս 2015
Եգիպտոսի կառավարությունը սահմանափակել է իր քաղաքացիների մուտքը Թուրքիա
Եգիպտոսի կառավարությունը սահմանափակել է իր երկրի քաղաքացիների` Թուրքիա մեկնելու իրավունքը: Արական սեռի ներկայացուցիչներից հետո սահմանափակում է դրվել նաև իգական սեռի քաղաքացիների համար:
Թուրքական «Sozcu.com» լրատվակայքի համաձայն` 18-40 տարեկան կանայք այսուհետև Եգիպտոսից Թուրքիա կարող են մեկնել միայն 72 ժամ տևող հարցաքննությունից հետո տրվող հատուկ թույլտվությամբ:
Ըստ նույն աղբյուրի` այս միջոցառման նպատակն է կանխարգելել Եգիպտոսի քաղաքացիների` Թուրքիայով Սիրիա մեկնելն ու այնտեղի իսլամիստ ծայրահեղականների զինյալ խմբավորումնեին միանալը:
Ավելի վաղ կառավարությունը որոշում էր կայացրել, ըստ որի, Եգիպտոսի քաղաքացի հանդիսացող 18-40 տարեկան տղամարդիկ սկսյալ 2014-ի դեկտեմբերից կարող են Թուրքիա մեկնել միայն վերոնշյալ հատուկ թույլտվության առկայության դեպքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |