Միջազգային07:38, 19 Մայիս 2015
Թուրքիայի բանակն աշխարհի 10 ամենահզոր բանակների շարքում է դասվել

«Business Insider» ամսագիրը դասակարգել է աշխարհի ամենահզոր բանակները, որոնց շարքում է հայտնվել նաև Թուրքիայի բանակը:
Ամսագրի մասնագետների հաշվարկներով աշխարհի ամենահզոր բանակը ԱՄՆ-ի բանակն է: Թուրքական «Dogan» լրատվական գործակալության տեղեկացմամբ` ամսագիրն ԱՄՆ-ի բանակին առաջին հորիզոնականն է հատկացրել աշխարհում ամենամեծ ռազմական բյուջեն ունենալու համար (557 մլրդ դոլար): Նշվում է նաև, որ ռազմական ինքնաթիռների քանակով նույնպես ԱՄՆ-ի զինված ուժերն առաջինն են ողջ աշխարհում:
2-րդ հորզոնականը զբաղեցնում է ռուսական բանակը: Որպես ռուսական բանակի հիմնական առավելություններ` դիտարկվում են շատ արդյունավետ տանկերն ու ռազմածովային ուժերի մասշտաբները:
3-րդ հզոր բանակն աշխարհում Չինաստանինն է: Այդ երկրի զինված ուժերի ծախսերն աշխարհում երկրորդն են: Իսկ զինվորների քանակով հավասարը չունի աշխարհում:
Աշխարհի 10 ամենահզոր բանակների շարքում տեղ են գտել Հնդկաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, Գերմանիայի, Ճապոնիայի և Թուրքիայի բանակները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |