Ցեղասպանություն09:59, 19 Մայիս 2015
Չերքեզական կազմակերպությունները քննարկում են Հայոց ցեղասպանության թեման
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ չերքեզական «Guşıps» ամսագիրը Հայոց ցեղասպանության մասին 3 հարց է ուղարկել Թուրքիայում, ինչպես նաև Թուրքիայից դուրս գործող չերքեզական համայնքային կազմակերպություններին: Թուրքիայում հրատարակվող հայկական «Ագօս»-ի հաղորդմամբ` հարցերի պատասխաններից երևում է, որ չերքեզների երիտասարդ սերունդներն ավելի բաց են կարողանում խոսել Հայոց ցեղասպանության մասին:
Նախկինում չերքեզների շրջանում դժվարությամբ քննարկվող այս թեմայի շուրջ չերքեզական կազմակերպություններին ուղղված հարցերը վերաբերել են Հայոց ցեղասպանության հարցում վերջիններիս ունեցած դիրքորոշմանը, հայերի կոտորածների մեջ չերքեզների ներգրավվածությանը և ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հայկական համայնքների կողմից տարվող աշխատանքների` չերքեզների համար օրինակ լինելուն:
Կազմակերպությունների պատասխանները շատ տարբեր են եղել` սկսած այդ համայնքում հատկապես ավագ սերնդի շրջանում տարածված թուրքական պաշտոնական թեզերին համապատասխանող մոտեցումներից, մինչև երիտասարդների շրջանում ավելի լայնորեն տարածված ազատական մոտեցումները:
Երիտասարդների մեծ մասն ընդունել է Հայոց ցեղասպանությունն ու դրանում չերքեզների ունեցած դերը` անհրաժեշտ համարելով պատմության հետ առերեսվելը: Հարցերին պատասխանել են չերքեզների Կովկասյան միությունների ֆեդերացիյի նախագահ Զեքի Քարթալը, Անկարայի չերքեզների միության նախագահ Յինալ Քոզոքը, Կովկասյան Ֆորումի ակտիվիստ Ֆուրքան Դզափշը և այլոք:
Նշենք, որ Թուրքիայում բնակվող չերքեզների թվաքանակը տարբեր հաշվարկներով տատանվում է 3-5 միլիոնի շրջանակում: Մասնագետները, սակայն, ավելի իրտեսական են համարում 3 միլիոնը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |