Տարածաշրջան08:41, 20 Մայիս 2015
Պոլսահայ լրագրող. «Թուրքական ամբողջ մամուլը գտնվում է սպառնալիքի տակ»

Օրեր առաջ թուրքական լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել այն մասին, որ Անկարայի դատախազ Սերդար Ջոշքունը հրահանգել է արգելափակել կառավարությանը պատկանող բոլոր այն հեռուստա-ռադիոալիքների և ինտերնետ կայքերի գործունեությունն ապահովող արբանյակային կապը, որոնք քարոզչության հարթակ են հադիսանում Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների համար:
Այս լուրը բողոքի բուռն ալիք բարձրացրեց Թուրքիայի ընդդիմության և լրագրողների շրջանում: Թուրքական ընդդիմադիր «Zaman» պարբերականի հաղորդմամբ՝ այս առթիվ իր բողոքն է արտահայտել նաև Թուրքիայի քաղաքացի , հայազգի լրագրող և գրող Հայկո Բաղդատը: Նա հայտարարել է, որ ողջ թուրքական մամուլն այժմ նույն վտանգի առաջ է կանգնած:
«Իրադարձությունները, որոնք նորմալ պայմաններում պետք է ըմբոստության, բուռն բողոքների առիթ հանդիսանային, սկսել են սովորական համարվել: Ակնհայտ է, որ Էրդողանի կառավարությունը ցանկանում է կիրառել նախկին պետության բոլոր կեղտոտ գործիքները: Այսուհետ համաշխարհային ժողովրդավարական արժեքների միջոցով հնարավոր չէ քննադատել այս իշխանության գործողութունները: Այս իշխանության հետ բանակցել էլ հնարավոր չէ: Այս իշխանության դեմ պետք է միայն պայքարել», - ասել է լրագրողը:
Հայկո Բաղդատը նշել է նաև, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են խաղաղ և արժանավայել ապրել, պետք է համատեղ ուժերով պայքարեն իշխանության անօրինությունների դեմ՝ առանց հաշվի առնելու, թե այդ անօրինական գործողություններից տուժողն ով է:
«Այս պետությունը սովորություն է ձեռք բերել նման քայլերի դիմելու: Ընդդիմադիր մամուլի՝ պետության կողմից առգրավման սպառնալիքը նույն չափով վերաբերում է նաև ալևի, հայ, քուրդ, հեղափոխական և կենտրոնական մամուլին: Բոլորն էլ կարող են նույն վտանգի առաջ կանգնել: Օրինակները մեկ- երկուսը չեն: Առաջին անգամն է, որ հասարակության 60 տոկոսը հայտարարվում է ազգի դավաճան: Բոլորն էլ սպառնալիքի տակ են»,-ասել է Հայկո Բաղդատը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |