Միջազգային08:43, 21 Մայիս 2015
Գերմանիայի Կանաչների կուսակցությունը խնդրել է աջակցել Թուրքիայի քրդամետ կուսակցությանը

Գերմանիայի «Դաշինք 90/ Կանաչներ» կուսակցությունը Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել Թուրքիայում հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում ձայն տալ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (HDP-ԺԴԿ): «Դաշինք 90/ Կանաչներ» կուսակցությունը ԺԴԿ-ին աջակցող հայտարարությունը գերմաներեն, թուրքերեն և քրդերեն լեզուներով հրապարակել է իր պաշտոնական կայքում:
Թուրքական «ensonhaber.com» կայքի հաղորդմամբ` հայտարարությունն իր թվիթերյան էջում տեղադրել է նաև Բունդեսթագի պատգամավոր, «Դաշինք 90/ Կանաչներ» կուսակցության համանախագահ ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը:
Օզդեմիրի կողմից տարածված հայտարարության մեջ Թուրքիայի մեջլիսում ԺԴԿ-ի ներկայությունը որակվում է որպես բացառիկ շանս քրդերի հետ հաշտեցման գործընթացի շարունակման և երկրի ժողովրդավարացման տեսնկյունից:
Հայատարարության մեջ գերմանական կուսակցության անունից բոլոր գերմանաբնակ թուրք քաղաքացիներին խնդրվում է վերջինների համար Գերմանիայում կազմակերպվող քվեարկության ժամանակ քվեարկել քրդական կուսակցության օգտին: Միաժամանակ նշվում է, որ Թուրքիայում գործող իրենց եղբայրական «Կանաչների և ձախ ապագայի» կուսակցությունը ևս աջակցում է քրդական կուսակցությանը և ընտրություններին մասնակցում է ԺԴԿ-ի հետ միասին:
Նշենք, որ Բունեսթագում ներկայացված «Դաշինք 90/ Կանաչներ» կուսակցության համանախագահ ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանության դատապարտման օգտին և Թուրքիային կոչ արել ճանաչել այն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |