Տարածաշրջան10:30, 21 Մայիս 2015
Թուրք հետազոտողը համշենցիների ինքնությանը վերաբերող երկու փաստաթուղթ է գտել
Թուրք հետազոտող Էրոլ Քեթենջին Ստամբուլում կառավարության օսմանյան արխիվում Համշենի և համշենահայերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ պարունակող երկու փաստաթուղթ է գտել:
1913 թվականի հունիսի 1-ով թվագրվող փաստաթղթերից մեկը Օսմանյան բանակի գլխավոր շտաբի կողմից Ներքին գործերի նախարարությանը ուղարկված փաստաթուղթ է: Ըստ «Ակօս» շաբաթաթերթի՝ փաստաթղթում նշվում է, որ «Համշենի շրջանի գյուղերի (անունները մեկ առ մեկ հիշատակվում են փաստաթղթում) Համշեն անունով հայտնի բնակչությունը հայկականությունից հեռացած մահմեդականներ են»: Երկրորդ փաստաթուղթը (1913 թվականի հունիսի 3) Ներքին գործերի նախարարության կողմից Տրապիզոնի նահանգապետարան ուղարկված պաշտոնական գրություն է, որի մեջ մեկ առ մեկ նշված են գյուղերի անուններ, որոնց բնակչությունը «ծագումով հայեր են, բայց կրոնափոխ են եղել»:
Հակիրճ ներկայացնելով փաստաթղթերի բովանդակությունը՝ «Ակօսը» գրում է, երկու փաստաթղթի հիմնական նպատակը չթողնել, որ համշենցիները «միամտության և անփորձության պատճառով տեղի տան միսիոներների խաբեություններին»:
«Ակօսի» խնդրանքով փաստաթղթերի մասին կարծիք է հայտնել Երևանի Պետական Համալսարանի հայագիտության և բանասիրության ֆակուլտետի դասախոս Հայկազուն Ալվրցյանը:
Նա հայտնել է, որ Համշենի և համշենցիների շուրջ վերջին շրջանում հետաքրքրությունը մեծացել է և գիտական աշխատությունների կողքին կան նաև պատվերով գրված աշխատություններ: Վերջինները, ըստ մասնագետի, հիմնականում միտված են իսլամացված համշենցիների պատմությունն ամբողջապես խեղաթյուրելուն: Հիմնականում համշենահայերը ներկայացվում են որպես թուրքական ծագում ունեցող տարր: «Չնայած համշենցիները իրենց երբեք թուրք չեն ներկայացրել, բայց նրանց մեծամասնությունը վախից կամ այլ գործոնների պատճառով չեն բարձրաձայնել իրենց հայկական ինքնության մասին»,-ասել է Ալվրցյանը: Նրա կարծիքով վերոնշյալ փաստաթղթերը գիտական բացահայտումներ են ներկայացնում, որոնք Ալվրցյան ներկայացրեց 4 կետով.
1. Հերքվում են Թուրքիայի իշխանությունների և նրանց ուղղորդմամբ «գիտական պնդումներ» առաջ քաշող շրջանակների մեկնաբանությունները, թե համշենցիները հայեր չեն:
2. Փաստաթղթերում տեղ գտած «համշենցիների միամիտ և անփորձ լինելու պատճառով այնտեղ միսիոներների գործունեությունը շատ հեշտ կլինի» արտահայտությունը ուշագրավ է: Հետաքրքիր է, որ արմատներով հայ, սակայն կրոնափոխ ներկայացվող համշենցիների հարևանությամբ նաև մահմեդական լազեր են բնակվում, սակայն վերջիններս համար չեն վախենում, որ կարող են միսիոներների թակարդը ընկնել: Միգուցե փաստաթղթի հեղինակները «միսիոներ» անվան տակ հայերին են նկատի ունեցել:
3. Ըստ փաստաթղթերից ստացած տեղեկության համշենահայերի իսլամացումից անցել է 200 տարի, սակայն իշխանությունները վախենում էին որ համշենահայերը կարող են վերադառնալ իրենց հայկական ինքնությունը և նախահայրերի կրոնին:
4. Վերջապես փաստաթղթերը շատ կարևոր հարց են օրակարգ բերում. Ո՞վ, ե՞րբ և ինչո՞ւ են համշենահայերի պատմությունը ցանկացել աղավաղել:
Իսկ Էրոլ Քեթենջին ասել է, որ փաստաթղթերի հայտնաբերումը ցույց է տալիս, որ որևէ բան հավերժ գաղտնի չի կարող մնալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
AFAD-ի համաձայն՝ երկրակեղևը ցնցվել է Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում:
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |