Միջազգային13:52, 22 Մայիս 2015
Թուրքիայի ԵՄ նախարար. «Եթե ԵՄ-ն չհանի վիզային ռեժիմը, մենք կչեղարկենք Ռեադմիսիայի համաձայնագիրը»

Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը «Գործարար կանանց միություն» կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար չվերացնի վիզային ռեժիմը, ապա իրենք էլ չեղյալ կհամարեն դեռևս 2013-ի դեկտեմբերին Թուրքիայի և Եվրամիության միջև ստորագրված Ռեադմիսիայի (Հետընդունման մասին) համաձայնագիրը:
Թուրքական «haberler.com» լրատվակայքի հաղոդմամբ՝ Բոզքըրը նշել է, որ իրենք 1980թ. –ից ի վեր զբաղվում են վիզաների վերացման խնդրով, սակայն որևէ արդյունքի չեն հասել:
«Որքան մեզ համար վիզաների վերացման խնդիրն է կարևոր, այնքան էլ Եվրամիության համար կարևոր է «Հետընդունման պայմանագիրը»: Ես ասում եմ . եթե վիզաները չվերացնեք, մենք չեղյալ կհամարենք «Հետընդունման պայմանագիրը: Իսկապես կչեղարկենք, առանց կատակի»,- նշել է նախարարը:
Բոզքըրը նաև նշել է, որ Եվրամիությունը մուտքի վիզաները չի վերացնում այն պատճառաբանությամբ, թե այդ դեպքում 25 միլիոն թուրք կմեկնի Եվրոպա: Մինչդեռ, ըստ Բոզքըրի, պատճառներից մեկն էլ այն է, որ վիզաների հետ կապված ծախսերը դեսպանատների համար եկամտի կարևոր աղբյուր են: Դրան ի պատասխան էլ թուրք նախարարն ասել է, որ իզուր է ԵՄ-ում տիրող այդ մտավախությունը, քանզի հիմա Եվրոպայում այլևս աշխատանք չկա: Բոզքըրը, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ Թուրքիայի քաղաքացիների համար Եվրոպա մեկնելու համար շուտով այլևս վիզա չի պահանջվի:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը եւ Թուրքիան Ռեադմիսիայի (Հետընդունման համաձայնագիր) և վիզային ռեժիմի վերացման գործընթացի սկսման վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել դեռևս 2013-ի դեկտեմբերին:
Ռեադմիսիայի համաձայնագրով Թուրքիան պարտավորվել է հետ ընդունել Թուրքիայից ԵՄ տարածք մուտք գործած անօրինական ներգաղթյալներին, որոնք կվտարվեն ԵՄ-ից: Վիզային ռեժիմի վերացման գործընթացի շրջանակներում ստորագրված համաձայնագիրն էլ նախատեսում էր մեղմացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզա ստանալու ընթացակարգերն ու կրճատել շենգենյան վիզա տրամադրելու համար սահմանված ժամկետը:
Համաձայնագրով նախատեսվում է նաև, որ Թուրքիայի քաղաքացիները և Եվրամիության 28 երկրներ առանց վիզայի այցելելու հնարավորություն կունենան 3-3,5 տարվա ընթացքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |