Հասարակական09:51, 22 Մայիս 2015
Ջենգիզ Աքթար. «Քամփ Արմենի ապամոնտաժումը 2015-ին պատահական չէ»

Թուրք հայնտի հրապարակախոս, սյունակագիր Ջենգիզ Աքթարը կարծում է, որ հայկական մանկատան ամառային ճամբարի՝ «Քամփ Արմենի» ապամոնտաժման համընկնումը 2015 թվականի հետ, բնավ պատահական չէ:
Աքթարը հիշեցրել է, որ ճամբարը, որը 1962 թվականին գնել էր Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամը, 1979 թվականին ապօրինի կերպով պետության կողմից առգրավվել էր: Նույն թվականին փակվել էր, իսկ տարածքն ու շինություններն անվարձահատույց հանձնվել էին նախկին թուրք սեփականատիրոջը:
«Այսինքն հայից վերցրեցին և ձրի տվեցին թուրքին: Պատահականություն չէ, որ ճամբարի ապամոնտաժումը համընկավ 2015 թվականի հետ, երբ ավելի շատ են խոսում ցեղասպանության հետևանքների մասին: Բացի այդ մեկ այլ կողմ էլ ունի այս պատմությունը, որ կարծես վերքին աղ լցնելու էֆեկտ ունի. «Քամփ Արմենը» հանգուցյալ Հրանտ Դինքի տունն էլ էր»,- նկատել է տվել Աքթարը՝ հիշեցնելով Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի խոսքերն այն մասին, որ որպես անարդարության պատասխան, այն իր ոչ մի տիրոջը բարօրություն չի բերել:
Ըստ Աքթարի՝ ամբողջ երկրում է այդպես՝ 100 տարի է, ինչ առգրավված, գողացված ունեցվածքը հաջողություն չի բերել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |