Իրավական10:23, 22 Մայիս 2015
Hurriyet թերթը 7.500 դոլար կվճարի Էրդողանին վիրավորելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական «Hürriyet» պարբերականը ներկայացնող «Hurriyet. լրագրություն և տպագրություն» ՍՊԸ –ի գործադիր խորհրդի նախագահ Վուսլաթ Դողան Սաբանջըի և պարբերականի թղթակից Մեհմեթ Յըլմազի դեմ բացաց դատական հայցի արդյունքում 20.000 թուրքական լիրայի (շուրջ 7.500 դոլար) բարոյական վնասի փոխհատուցում է շահել:
Էրդողանի փաստաբանի կողմից ներկայացված հայցում 2014թ. օգոստոսի 25-ին «Hurriyet» թերթում հրապարակված հոդվածում Էրդողանի «իրավունքների նկատմամբ ոտնձգության» մեղադրանքով վերոհիշյալ կազմակերպությունից պահանջվում էր 100.000 թուրքական լիրա (շուրջ 38.000 դոլար)` որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Էրդողանի փաստաբանը նշել է, թե հայցի պատճառն այն է, որ պարբերականի հրապարակած նյութը դուրս է եկել պարզապես մամուլի ազատության սկզբունքի սահմաններից և վիրավորանք պարունակել Էրդողանի հասցեին, ինչի հիման վրա էլ խնդրել է ընդունել հայցը և փոխհատուցում նշանակել:
Անկարայի առաջին ատյանի դատավոր Սելմա Դուրդուն մասամբ ընդունել է հայցը և նշանակել 20.000 լիրայի փոխհատուցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |